Շտաբի պե՞տն է մեղավոր, թե՞ ձեր անկարողությունը

Շտաբի պե՞տն է մեղավոր, թե՞ ձեր անկարողությունը

Վերլուծական Ipress 2021-01-11 17:46:00 2571
onik-gasparyan-gsh_vLGbm.jpg

iPress.am Ռազմական հեղաշրջման թեման այս օրերին ամենաշատ քննարկվողներից է։ Հենց մի բան այն չէ, միանգամից բոլորը հիշում են, որ կա բանակ ու բանակը պետք է լուծում գտնի․․․ Իշխող ուժը ձախողում է, բանակն է մեղավոր։ Դիվանագիտությունը լռում է, բանակն է մեղավոր։ Սահմանները GPS-ով են գծում, բանակն է մեղավոր։ Հստակություն չկա Արցախի հարցում, բանակն է մեղավոր։ Պատերազմը պարտվում ենք, բանակն է մեղավոր․․․

Շարքը երկար-բարակ շարունակելի է, բայց այսքանով բավարարվենք՝ որպես օրինակ։ Կարելի է նաև երկար-բարակ շարք գրել, թե ինչ ՊԻՏԻ անի բանակը՝ «դավաճանին կանգնեցնի», «իր ձեռքը վերցնի կառավարումը», «գերիների և անհետ կորածների հարցը լուծի», «սահմանների դեմարկացիայով զբաղվի» և այլն, և այլն։ Խորհուրդ տվողներ, ճիշտ ուղի ցույց տվողներ՝ ինչքան ուզես, գործ անողներ․․․ Կներեք, չեմ տեսնում։

Ասում են՝ փախչողներ են եղել։ Եղել են, և՞։ Իսկ եղե՞լ է արդյոք պատերազմ, որից փախչողներ չեն եղել։ Ու սարքել սա մատի փաթաթա՞ն, նսեմացնել սեփական ժողովրդի՞ն, սեփական զինվորականի՞ն, սեփական բանակը՞, ու չնկատել, թե սակավաթիվ ուժերով և միջոցներով, դավաճաններով ու փախչողներով Հայոց բանակն ու ժողովուրդն ինչպես 44 օր դիմակայեց թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմին, այն էլ՝ քաղաքական հենարանի բացակայության, ռազմավարական գործընկերների գրեթե անգործության պարագայում, աբսուրդ է ուղղակի։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ տարիներ շարունակ կերակրվել ենք «տարածաշրջանի թիվ մեկ բանակ», «ոչխար թշնամի» և այլ միֆերով, իսկ ռեալ քայլեր թիվ մեկը դառնալու, թշնամուն ոչխարացնելու` այդպես էլ չեն եղել։

Այսօր էլ, երբ երկրում ամեն օր իրադրություն է փոխում, երբ մեկ սթրեսը չհաղթահարած մյուսն ենք ապրում, երբ անթիվ-անհամար խնդիրներ կան, երբ նոր, ավելի հուժկու պատերազմի վտանգը դամոկլյան թրի պես կախված է գլխներիս, փոխարենն ազգովի բանակ վերակազմավորենք, աջակցենք, օգնենք, հազար կողմից կրկին բանակին ենք հարվածում՝ թե իշխանությունից, թե ընդդիմությունից։ Իշխանական քարոզչամեքենան ինքնամաքրվելու համար բոլոր երկրային ու երկնային մեղքերը բանակի ու զինվորականների վրա է բարդում, ընդդիմություն էլ իր հերթին ամեն նոր առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե բանակը սպասարկում է գործող իշխանության շահերը։

Երկու կողմն էլ խորամուղ չեն լինում ի վերջո ընկալելու, որ այսօր էլ, վաղն էլ ի վերջո կրկին բանակն է մեր երկրի գոյության երաշխավորը և եթե այդ երաշխավորը չլինի, իրենք բոլորն էլ հեղեղի հետ գնալու են՝ այլևս անկարող լինելով ջրի երեսին մնալու իրենց պոպուլիստական հայտարարություններով, փիառվելու մոլուցքով ու անհայրենիքությամբ։

Վերադառնալով ռազմական հեղաշրջմանը․․․ Ի պատիվ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, պետք է ասել, որ այս ամբողջ ընթացքում նրան հաջողվեց քաղաքական չեզոքություն պահպանել, թեև բոլոր կողմերից ամեն ինչ արվում էր նրան քաղաքական անցուդարձի մեջ ներքաշելու համար։ Տեղեկատվության արտահոսք եղավ, որ նա հրաժարվել է վարչապետի պահանջով Զինված ուժերը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, այսպես ասած՝ դուրս հանել փողոց, ավելին՝ հայտարարել է, որ քանի դեռ ինքն է այդ պաշտոնին, բանակը ժողովրդի դեմ դուրս չի գալու։ Մյուս կողմից, Օնիկ Գասպարյանը չկաշկանդվեց հարկ եղած դեպքում հանդիպումներ ունենալ ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը։

Բայց այս ամենը նա արեց ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված քաղաքական չեզոքության սահմաններում՝ զուտ որպես երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի։ Բայց որպես Գլխավոր շտաբի պետ, ով ներկայացնում է պետությունը, բայց ոչ երբեք իշխանությունը կամ ընդդիմությունը:

Այսօր բանակը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, և ցավոք այդ խնդիրներին ժամ առաջ լուծում գտնելու փոխարեն Զինված ուժերում ստիպված են դիմագրավել նաև ներքին հարվածներին։ Շտաբի պետի ուսերին այսօր երևի ամենամեծ բեռն է դրված՝ փակել ավելացված սահմանը, ապահովել զորքի տեղաշարժը, բանակը վերադարձնել բնականոն գործունեության, հոգալ Զինված ուժերի բազմաթիվ հոգսերը․․․ Չթվեմ, աներևակայելի շատ են խնդիրները։ Բայց չպետք է մոլորված կանգնել ու հրաշքի սպասել, պետք է լուծել այդ խնդիրները՝ սեփական ուժերով, որովհետև այլ տարբերակ չկա։ Բայց դրա համար պետք է հանգիստ թողնել այս կառույցը, գոնե չխանգարել, եթե անգամ չեք օգնում, ոչ թե ամեն տեղից վեր կենողը՝ որ ճամբարում էլ լինի, փորձի իր բարդույթներն ու մեղավորությունը բարդել բանակի վրա, իր չիրականացված երազնաքների իրականացումը շտաբի պետից ստանալ։

Փրկի՞չ եք ուզում կրկին։ Այս ժողովուրդը շարունակում է ապրել հեքիաթներով ու հեքիաթի հերոսներով։ Ինչի՞ հանգեցրեց նախորդ «փրկիչի» փնտրտուքը։ Ծայրահեղությունները նոր ծայրահեղություն են ծնում։ Իրականությա´մբ ապրեք, գո´րծ արեք, ուշքի´ եկեք, միայն այդպես է հնարավոր փրկել ու փրկվել։ Հնարավոր է փրկվել իրականությանը բաց աչքերով նայելու և ամեն մեկս մեր տեղում մեր գործն անելու միջոցով։ Շտաբի պետին հանգիստ թողեք, նա շատ անելիք ունի, իսկ քաղաքական հարցերը լուծեք քաղաքական ուղիներով՝ քաղաքական հարթակներում։

Բանակին հանգիստ թողեք, այն դեռ երկիրը պահպանելու ու պաշտպանելու իր գործառույթն է կատարում՝ վիրավոր, խոցված, բայց համառությամբ։ Թողեք, թող ապրի, որ ձեզ էլ ապրեցնի․․․

iPress.am

Поделиться
Класс
Send
img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ

img9421_SYyTK.jpeg

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

img9420_h0RdU.jpeg

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց

img9418_O0fTS.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». երեխայի ազգական

img9417_eItzS.jpeg

«Էս մութ պատմության մեջ, Մեկը կա` իրեն եմ փնտրում..» Էքստրասենսը՝ նոր մանրամասներ հայտնեց

img9415_ucqKM.jpeg

«Կորած երեխայի հարցի շուրջ մի քանի նկատառում». Նարինե Մանուկյան

Հասարակական 28077

Մայրիկի սրտում մի տեսակետ կա

Հասարակական 27660

«Էս մութ պատմության մեջ, Մեկը կա` իրեն եմ փնտրում..» Էքստրասենսը՝ նոր մանրամասներ հայտնեց

Իրադարձային 20796

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

Հասարակական 19059

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

Հասարակական 12642

«Երեխեն հաստատ կգտնվի, ողջ է»

Հասարակական 12642

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». երեխայի ազգական

Իրադարձային 12351

«Կորած երեխայի հարցի շուրջ մի քանի նկատառում». Նարինե Մանուկյան

Իրադարձային 9456

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց

Իրադարձային 6825

Անհետ կորած Տիգրանի հայրն առավել հավանական է համարում երեխային գողանալու տարբերակը

Հասարակական 6303

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում