Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը դեռ շատ երկար կտևի։
Շաբաթ օրը արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում ԱՀԿ ներկայացուցիչները եզրակացրել են, որ համաճարակը շարունակում է մնալ միջազգային նշանակության հատուկ իրավիճակ:
Մասնագետները երախտագիտություն են հայտնել ԱՀԿ-ին և նրա գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ավանդի համար:
Արտակարգ իրավիճակների հանձնաժողովում կազմակերպությունները նշել են այս խնդրի լուծման ուղղությամբ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը և երիտասարդներին հորդորել են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու հիվանդության տարածումը:
