Ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց

Ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց

Medicine Ipress 2024-08-27 20:32:00 498
arevmtyan-nexxos__sKUu.jpg

Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված Առողջապահության նախարարությունը առողջապահական համակարգի զգոնությունը բարձրացրել է դեռ հուլիսի վերջից:

1 տարի շարունակ միջատների շրջանում հետազոտությունների արդյունքում ` այս տարվա հուլիսի վերջին Առողջապահության նախարարության համար Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտաբերված Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը եղել է ահազանգ, որ կարող են դեպքեր գրանցվել նաև մարդկանց շրջանում:

Անմիջապես կապ է հաստատվել Երևանի և մարզերի բուժկենտրոնների հետ , օպերատիվ կերպով իրազեկում է եղել բուժաշխատողների շրջանում, որ նման կլինիկական պատկերով հիվանդների դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Արևմտյան Նեղոսի տենդի վարկածը և ուղղորդել հետազոտության:

Օգոստոսի 7-ին` առաջին դեպքը գրանցվելուց հետո, նախարարությունը կրկնահաստատման հետազոտություն է արել, և արդեն օգոստոսի 12-ին իրազեկել բոլոր բուժկենտրոններին, մարզպետարաններին` զգոնության բարձրացման:

Քննարկումներ են եղել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես արձանագրել են ամբողջ աշխարհում այս հիվանդության դեպքերի աճի մասին:

Առողջապահության նախարարությունն ուղեցույց է հրապարակել, թե ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց։

Սահմանափակե՛ք ուշ ժամերին դրսում գտնվելը, երբ մոծակներն առավել ակտիվ են, կրե՛ք փակ հագուստ:

Օգտագործե՛ք միջատավանիչ միջոցներ:

Օգտագործե՛ք պատուհանի և դռան համար նախատեսված հակամիջատային ցանցեր:

Խուսափե՛ք երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից:

Հեռացրե՛ք տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար:

Ձեռք մի՛ տվեք սատկած թռչուններին:

Կրե՛ք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` կենդանիների սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը