Ինչպես ազատվել կոշիկների տհաճ հոտից

Ինչպես ազատվել կոշիկների տհաճ հոտից

Medicine Ipress 2022-07-08 15:50:00 2601
koshiki-hot_HfFsh.jpg

Եթե ձեզ անհանգստացնում է կոշիկների տհաճ հոտը, ապա ուշադիր հետևեք ստորև ներկայացվող խորհուրդներին այդ հոտից ազատվելու համար:

Ինչպե՞ս է առաջանում տհաճ հոտը

Շատ կարևոր է պարզել, թե ինչու է կոշիկներից տհաճ հոտ գալիս:

Բակտերիաների աճ-Կոշիկներից սկսում է տհաճ հոտ գալ, երբ այն կլանում է ոտքերի արտազատած քրտինքը: Սա հրաշալի պայմաններ է ստեղծում բակտերիաների զարգացման համար: Բակտերիաները սնվում են ոտքի մեռած բջիջներով, ինչն էլ իր հերթին տհաճ հոտ է առաջացնում:

Սխալ կոշիկներ և գուլպաներ-Ոչ բնական կաշվից պատրաստված կոշիկները տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ: Բացի այդ՝ մեծ ուշադրություն է պետք դարձնել նաև գուլպաների որակին:

Այլ խնդիրներ-Երբեմն կոշիկները տհաճ հոտ են ստանում ոտքերի այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են եղունգների սնկային ինֆեկցիաները կամ ոտքի վնասվածքները:

Ոչ ճիշտ հիգիենան-Ոտքերի հիգիենան չպահպանելը կարող է կոշիկների տհաճ հոտի պատճառ դառնալ:

Ինչպե՞ս վերացնել կոշիկների հոտը

Սոդա

Բացի խոհանոցում օգտագործվելուց՝ սոդան կարող է նաև օգնել տարբեր կենցաղային խնդիրներ լուծել:

  • Մինչև կոշիկները հագնելը կոշիկի մեջ մի փոքր սոդա լցրեք, որ այն կարողանա կլանել վատ հոտը:
  • Սոդան թող մնա կոշիկների մեջ այնքան ժամանակ, մինչև հոտն ամբողջովին վերանա:
  • Պարզապես մի փոքր լաթի կտորը թրջեք սոդայաջրի մեջ և տեղադրեք կոշիկների մեջ:

Ալկոհոլ

Ինչպես արդեն նշեցինք, բակտերիաները տհաճ հոտ առաջացնող հիմնական պատճառներն են, այնպես որ, այս դեպքում հրաշալի միջոց է ալկոհոլը: Այն ոչ միայն կանխարգելում է բակտերիաների աճը, այլև վերացնում է կոշիկների տհաճ հոտը:

  • Նախևառաջ կոշիկները չորացրեք:
  • Ապա մի որոշ ժամանակով կոշիկները դրեք ալկոհոլի մեջ:
  • Կոշիկները հանեք և թողեք լավ չորանա:
  • Սա կազատի կոշիկները տհաճ հոտից, ինչպես նաև այլևս թույլ չի տա, որ հոտը ներթափանցի կոշիկների մեջ:

Քացախ և ջուր

  • 2 բաժակ քացախին ավելացրեք 1 լիտր ջուր:
  • Լավ խառնեք քացախն ու ջուրը, ապա կոշիկները դրեք ջրի մեջ:
  • Երբ կոշիկները թրջվեն, հանեք դրանք ջրից: Բակտերիաներն այլևս ոչ մի հնարավորություն չեն ունենա:

Սև թեյի փաթեթներ

  • Թեյի 4 փաթեթներն օգտագործելուց հետո չորացրեք, դրեք կոշիկների մեջ:

Թողեք մնա կոշիկների մեջ ամբողջ գիշեր:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը