Որտե՞ղ պետք է ապաստանեն երևանաբնակները տագնապ ազդանշանի պարագայում

Որտե՞ղ պետք է ապաստանեն երևանաբնակները տագնապ ազդանշանի պարագայում

Մամուլի տեսություն Ipress 2020-10-08 08:55:00 3246
tagnap-erevan_wqD0e.png

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաադրբեջանական սահմանին սկսված պատերազմից եւ Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երեւանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը: Բանն այն է, որ օդային տագնապի դեպքում խորհուրդ է տրվում թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում, սակայն հատկապես վերջիններս չեն գտնվում պատշաճ վիճակում:

Ընդ որում, այդ հարցն ակտուալ էր դարձել նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ապա նաեւ 2018 թվականին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ-2018» զորավարժությունները, եւ խնդիր էր դրված նաեւ մաքրել շենքերի նկուղները:

Սակայն այսօր պատերազմից չորս եւ զորավարժություններից երկու տարի անց ականատես ենք լինում, որ շենքերի նկուղները հիմնականում քանդված, անմխիթար վիճակում են կամ էլ, առհասարակ, չկան, վերածվել են որեւէ ընկերության պահեստի: Եվ ստացվում է՝ պատերազմական իրավիճակում եթե անհրաժեշտ լինի պատսպարվել, պարզվելու է, որ դրա համար համապատասխան վայր չկա: Ավելին, վերջին օրերին շենքերի մուտքերում տեսնում ենք փակցված պաստառներ, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել: Սակայն արդյոք ունե՞նք այդքան ապաստարաններ, եւ, որ գլխավորն է, ի՞նչ վիճակում են գտնվում շենքերի նկուղները, ինչո՞ւ դրանք չեն մաքրվում:

«Ժողովուրդ» օրաթերթը, դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ նշել, որ քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով: Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ կոնկրետ ինչ է անում քաղաքապետարանն այս խնդրի կարգավորման ուղղությամբ, որտեղ են ապաստանելու քաղաքացիները օդային տագնապների ժամանակ, երբ են, ի վերջո, մաքրվելու շենքերի նկուղները կոյուղաջրերից, առնետներից, աղբից:

Սակայն, ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստանում ենք այսպիսի պատասխան. «Համայնքը համապատասխան գերատեսչությունների հետ միասին իրականացնում է քաղպաշտպանությանը վերաբերող անհրաժեշտ միջոցառումները: Ելնելով իրավիճակից ու անհրաժեշտությունից՝ հանրությունն իրազեկվում է»: Այսինքն, հերթական ոչինչ չասող պատասխանը, իսկ նկուղների վիճակը շարունակում է անմխիթար մնալ: Եվ անհասկանալի է, թե որտեղ պետք է ապաստանեն երեւանաբնակները տագնապ ազդանշանի պարագայում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Hetq.am

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել