Պեմզաշենի դաժան սպանության հեղինակը կարող է անմեղսունակ ճանաչվել.

Պեմզաշենի դաժան սպանության հեղինակը կարող է անմեղսունակ ճանաչվել. «Փաստինֆո»

Մամուլի տեսություն Ipress 2022-11-18 13:43:00 1119
pemzasen_OyyGU.jpg

Պեմզաշենում մոր և երկու երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանը կարող է անմեղսունակ ճանաչվել ու խուսափել պատժի կրումից։ Նման մտավախություն հայտնող հոդված է հրապարակել «Փաստինֆոն»։

Լրատվամիջոցն ավելի վաղ անդրադարձել է այս հարցին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ քննչական կոմիտեն շտապել է նրա հոգեկան հիվանդ լինելը որպես հաստատված հանգամանք նշել՝ առանց փորձաքննության, քանի որ երկու օրվա մեջ անհնար էր նման փորձաքննության անցկացումը։

«ՔԿ-ն գրեթե ամբողջ մեղքը վերագրել է 32-ամյա Վրույր Բարսեղյանին, ապա շտապել նշել, որ Վրույր Բարսեղյանն ունի «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությունը»,–գրում է կայքը` նշելով, որ դա մտահոգիչ է այնքանով, որ կարող են հիմքեր ստեղծվել նման ծանր հանցագործության մեջ մեղադրվողի անմեղսունակության համար։ Վրույր Բարսեղյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը լրատվամիջոցի հետ զրույցում շատ հավանական է համարել նման փորձաքննության նշանակումը։

«Պաշտպանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք կմիջնորդեն՝ նշանակել փորձաքննությունը, սակայն գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կնշանակի համապատասխան փորձաքննությունը»,–գրում է կայքը։ Վրույր Բարսեղյանի մասնակցությամբ որևէ գործողություն այս ընթացքում դեռևս տեղի չի ունեցել, միակ գործողությունը ինքնախոստովական ցուցմունք տալն էր։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ Էդուարդ Աղաջանյանը չի հայտնել։

Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։

Ոստիկանությունը ձերբակալել էր պեմզաշենի երկու բնակչի։ Պեմզաշենում զարհուրելի սպանությունների մեջ մեղադրվողն արդեն խոստովանական ցուցմունք է տվել, որն այսօր հրապարակել է ոստիկանությունը։ 

Поделиться
Класс
Send
img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

img2429_K9Lkb.jpeg

«էս Մարտիրոսի գա՞ռ ա, դե սարերի միսն ուրիշ ա էլի, շատ համով ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

img2428_teu0D.jpeg

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

img2427_fCf00.jpeg

«Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»․ Ալիև

img6650_ek3Ho.jpeg

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն

img2421_WnM7u.jpeg

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

img2855_iyWlG.jpeg

Քիչ առաջ երկրաշարժ եղավ Հայաստանում

img2395_NU_I1.jpeg

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

img8244_V4TKJ.jpeg

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Իրադարձային 13170

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9159

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3084

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Հասարակական 1125

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 456

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 339

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

Իրավունք 201

Դատախազը հաստատեց. Կկալանավորվեն մեղադրյալները

Իրադարձային 192