Նոր վարակ. «սև բորբոսով» վարակվելու մոտ 200 նոր դեպք է հայտնաբերվել

Նոր վարակ. «սև բորբոսով» վարակվելու մոտ 200 նոր դեպք է հայտնաբերվել

Medicine Ipress 2021-05-23 11:56:00 2214
hre_GTroB.jpg

iPress.am -Հնդկաստանում մոտ 200 մարդ վարակվել է մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ, որն անվանում են նաև «սև բորբոս»: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դելի մայրաքաղաքային շրջանի (որում ընդգրկված է Նյու Դելին) առողջապահության նախարար Սատենդար Ջայնը:

«Քաղաքում արդեն գրանցվել է «սև բորբոսով» վարակվելու 197 դեպք»: Նախկինում տարվա կտրվածքով հայտնի էր դառնում 30-50 նման դեպքի մասին, այժմ թվերը բավականին արագ են աճում»,- հայտնել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ 8-10 մասնավոր և 3 պետական հիվանդանոցներ բուժում են սնկային հիվանդությամբ վարակվածներին:



Մասնագետը հայտնել է հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների, մասնավորապես՝ ամֆոտերիցինի սակավության մասին:

Բժիշկների խոսքով՝ մուկորմիկոզ ախտորոշվում է կորոնավիրուսով վարակված այն հիվանդների մոտ, որոնք գտնվել են վերակենդանացման բաժանմունքում և երկար ժամանակ թթվածին ու ստերոիդներ են ստացել:

Մուկորմիկոզով վարակման դեպքեր են գրանցվել Նյու Դելիում, Ռաջաստան, Թելանգանա, Մահարաշտրա, Կարնատակա, Ուտարկհանդ, Մադհյա Պրադեշ  նահանգներում: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 7250 մարդ երկրում վարակված է այդ սնկային հիվանդությամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը