Կանանց և տղամարդկանց սեռական օրգաններում քորի առաջացման հիմնական պատճառները

Կանանց և տղամարդկանց սեռական օրգաններում քորի առաջացման հիմնական պատճառները

Medicine Ipress 2021-06-27 00:05:00 2907
xx_-aL6C.jpg

iPress.am-  Ոչ միշտ է պատահում, որ սեռական օրգանների քոր գալու պատճառը Ձեր զուգընկերն է կամ պատահական սեռական կապերը: Քորը հատուկ զգացողություն է, որն առաջանում է նյարդային վերջույթների գրգռումից: Սակայն այս գրգռումը լիարժեք ցավի զգացողություն չի տալիս, այլ պարզապես առաջացնում է տհաճ զգացողություն:

Սեռական օրգանների շրջանում առաջացած քորի պատճառները շատ են: Ինչպես գրում է   doctors.am-ը, սովորաբար կանանց մոտ այն առաջանում է մարմնի կառուցվածքի պատճառով: Քորը կարող է լինել օրգանիզմում ինչ-որ հիվանդության առաջացման ախտանիշներից մեկը կամ անձնական սխալ հիգիենայի արդյունք:



Քննարկենք խնդրի 4 հիմնական խումբ, որոնք հանգեցնում են քորի առաջացմանը սեռական օրգանների շրջանում: Առաջին երեք խմբերը հավասարապես վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Դրանք են՝

- արտաքին միջավայրի ազդեցությունը սեռական օրգանների վրա՝ վարակներ, բարձր ջերմություն, հիգիենայի պակաս:
- ներքին օրգանների պաթոլոգիական գործընթացներ (կապված ինչպես սեռական օրգանների, այնպես էլ ամբողջ օրգանիզմի հետ):
- հոգեբանական գործոնները, սթրեսը:
- կնոջ օրգանիզմի հետ կապված խնդիրները, որոնք կապված են անատոմիական և գործառութային առանձնահատկությունների հետ:

Այժմ ավելի մանրամասն քննարկենք վերոնշյալ խնդիրները

Եթե քորի պատճառը արտաքին միջավայրն է


Սովորաբար սեռական օրգանների քոր գալու պատճառը սեռավարակներն են, որոնք օրգանիզմ են ներթափանցում առանց պահպանակի օգտագործման սեռական ակտի ժամանակ: Այս դեպքում, բացի քորից, կարող են առաջանալ վեներական հիվանդությունների այլ ախտանիշներ ևս:

Բացի այդ, քորի պատճառ կարող է դառնալ փոշին կամ այլ տիպի նյութեր, օրինակ՝ փոշոտ վայրերում կամ հենց տանը աշխատելիս (լվացքի փոշի):

Քորի պատճառ կարող է հանդիսանալ նաև ոչ որակյալ, սինթետիկ ներքնազգեստի օգտագործումը, սակայն ամենատարածված պատճառը անձնական հիգիենայի դրսևորումներ. ինչպես դրա անբավարարությունը (հազվադեպ լվացումները, դաշտանի ժամանակ միջադիրի կամ տամպոնի ոչ հաճախակի փոխելը), այլնպես էլ գերխնամքը (հակամանրէային լոսյոնների չարաշահումը, տարբեր հոտավետ միջադիրների և բալզամների օգտագործումը և այլն):

Ի դեպ՝ լողավազան այցելելուց հետո նույնպես կարող է առաջանալ սեռական օրգանների քոր: Այնպես որ լողալուց հետո անպայման լոգանք ընդունե՛ք և լվացե՛ք սեռական օրգանները:

Դիսբակտերիոզ

Հեշտոցի դիսբիոզը (դիսբակտերիոզը) առաջանում է զուգընկերներ հաճախակի փոխելու, անորակ սպերմիցիդների օգտագործաման, ինչպես նաև հեշտոցի միկրոֆլորայի վրա ագրեսիվ ազդեցությունների արդյունքում:

Դիսբիոզը կարող է առաջանալ նաև երկարատև սթրեսների, սառեցումների և հիվանդությունների արդյունքում, քանի որ միկրոֆլորայի վիճակն անմիջականորեն կախված է իմունիտետի վիճակի հետ:

Հիվանդություններ և սթրես

Տհաճ քորի պատճառ կարող են հանդիսանալ նաև հեշտոցի շրջանում, սեռական ներքին օրգանների բորբոքումները: Քորը կարող է առաջանալ սեռական օրգանների և մեզի շփումից, ինչպես նաև լյարդի, երիկամների հետ կապված խնդիրների առկայության ժամանակ: Այն նաև կարող է լինել հեպատիտի, անեմիայի առաջին ախտանիշներից մեկը:

Քրոնիկ սթրեսի ժամանակ առավել հուզական մարդիկ կորող են փոխարինել իրենց նյարդային լարված վիճակը մարմնի տարբեր մասերը քորելով՝ մասնավորապես սեռական օրգանները:
Քորը կարող է առաջանալ կնոջ տարիքի հետ մեկտեղ: Կնոջ մարմնում տեղի ունեցող հորմոնային փոփոխությունները զգալիորեն ազդում են վերջինիս մաշկի և միկրոֆլորայի վրա:

Եվս 4 գործոն, որոնք կարող են քոր առաջացնել

Քոր կարող է առաջանալ դաշտանային ցիկլի ժամանակ՝ անորակ միջադիրների կամ տամպոնների օգտագործման արդյունքում:

Քորը կարող է առաջանալ առանց պահպանակի օգտագործման սեռական ակտից հետո:

Այն նաև կարող է առաջանալ բիկինիի շրջանանում մազահեռացումից հետո, քանի որ այս հատվածը չափազանց զգայուն է:

Երբեմն սեռական օրգանների թեթևակի քորը հղիության նշան կարող է լինել, որի հետևանքով փոխվում է կնոջ օրգանիզմի հորմոնային հավասարակշռությունը:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»