Սեռական կյանքի բացակայության հետևանքով տղամարդը կարող է մահանալ. գիտնականներ

Սեռական կյանքի բացակայության հետևանքով տղամարդը կարող է մահանալ. գիտնականներ

Medicine Ipress 2021-07-13 01:33:00 1164
serakan-kyanq_qJRCP.jpg

iPress.am- Իտալացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ սկսում են հիվանդանալ: Ինչպես հաղորդում է TOPNEWS-ը՝ հղում անելով «Ռոսբալտին», ուսումնասիրություններն անց էին կացվում՝ պարզելու համար, թե ինչպես է սեռական զսպվածությունն ազդում ուժեղ սեռի ներկայացուցիչների օրգանիզմի վրա:

Գիտնականների հավաստմամբ՝ սեռական կյանքից զուրկ տղամարդիկ նույն ռիսկային խմբում են, ինչ և շաքարային դիաբետով տառապողներն ու ծխախոտը չարաշահողները:

Գիտափորձին մասնակցել է 18-25 տարեկան 140 կամավոր, որոնց 50%-ը առողջական խնդիր չուներ, իսկ մյուս մասի մոտ ախտորոշվել էր անպտղություն:

Բոլոր կամավորները մեկ ամսով հրաժարվել են սեռական կյանքից և գիտափորձից հետո բժիշկները նկատել են, որ նրանց կեսի մոտ բարձրացել է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սրտաբանների խոսքով՝ մեկ ամիս սեռական կյանքից հրաժարվելուց հետո տղամարդկանց մոտ առաջացած խնդիրները նման են այն խնդիրներին, որոնք առաջանում են 3 տարի ծխախոտային կախվածություն ունեցողների մոտ:

Երկրորդ գիտափորձին մասնակցել են 45 տարեկանից բարձր տղամարդիկ, որոնց 53 %-ի մոտ նկատվում էին պոտենցիայի, իսկ 61%-ի մոտ՝ սրտանոթային համակարգի խնդիրներ: Սեռական կյանքի բացակայության հետևանքով այս կամավորների առողջական խնդիրներն էլ ավելի են սրվել:

Սեքսապաթոլոգ Դմիտրի Գոլովանովի խոսքով՝ երիտասարդ տարիքում սեռական պոտենցիայի հետ խնդիրեն ունեցող մարդիկ միջին տարիքում որպես կանոն տառապում են նաև այլ հիվանդություններով: Առաջին հերթին տուժում է սրտանոթային համակարգը, այնուհետև ի հայտ են գալիս գլխուղեղի և հորմոնային խանգարումներ: Գիտնականները վաղուց են ապացուցել, որ սեքսը ցանկացած կենդանի էակի բնական պահանջն է և ինչ-որ չափով կարող է համարվել նաև յուրահատուկ դեղամիջոց, որի բացակայությունը հղի է առողջության համար անուղղելի հետևանքներով: Տղամարդկանց մոտ սեքսի բացակայությունը կարող է դառնալ իմպոտենցիայի, շագանակագեղձի բորբոքման, անկառավարելի ագրեսիայի, նևրոզների, հորմոնալ խնդիրների և սրտանոթային համակարգի հիվանդությունների (հատկապես՝ սրտամկանի կաթվածի) պատճառ: Բժիշկն ընդգծել է, որ ինչպես ցույց է տվել իր պրակտիկան, այն տղամարդիկ, որոնք նույնիսկ 65-70 տարեկանից հետո են ապրում առողջ սեռական կյանքով, շատ ավելի քիչ են հիվանդանում, ավելի ակտիվ են և ավելի երիտասարդ տեսք ունեն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը