Դալայ Լաման ասել է` քանի ժամ պետք է քնել, որպեսզի առողջ լինել

Դալայ Լաման ասել է` քանի ժամ պետք է քնել, որպեսզի առողջ լինել

Medicine Ipress 2021-07-09 23:10:00 843
bew_wCg-g.jpg

iPress.am- Դալայ Լամա XIV-ը պատմել է, թե օրական քանի ժամ է քնում, և նշել, թե իրեն ինչ է պետք առողջ լինելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հուլիսի 6-ին բուդդաների հոգևոր առաջնորդը դարձել է 86 տարեկան: Նա նշել է, որ բազմաթիվ մարդկանց բարյացակամ վերաբերմունքի և բարեմաղթանքների շնորհիվ մտադիր է ապրել 110-ից 113 տարի։



«Պետք է հասկանալ․ եթե մեր միտքն անհանգիստ է տարբեր հույզերից, ապա դա ազդում է նաև մեր ֆիզիկական վիճակի վրա․ բարձրանում է մեր արյան ճնշումը, չենք կարողանում հանգիստ քնել և այդպես շարունակ։ Հանգիստ քունն առողջ մարմին ունենալու հիմնական գործոնն է», - ասել է Դալայ Լաման և հավելել, որ ինքն ամեն գիշեր խորը և հանգիստ քնում է 9 ժամ։

Դալայ Լաման նշել է, որ 9-ժամյա խորը քնից հետո ինքն ամեն օր մի քանի ժամ նվիրում է մեդիտացիային: Նա հավելել է, որ անկախ խնդիրներից՝ իր միտքը հանգիստ է պահում։

«Հոգեկան և ֆիզիկական առողջության համար այդքան անհրաժեշտ «հոգեկան հանգստությունը» ձեռք է բերվում առաջին հերթին կարունան (կարեկցանք) զարգացնելու և ոչ պակաս կարևոր ահիմսա (բռնության բացակայություն) սկզբունքի պահպանման միջոցով», - ասել է Դալայ Լաման։

14-րդ Դալայ Լաման, որի իսկական անունը Լհամո Դհոնդրուբ է, ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին Տիբեթի հյուսիս-արևելքում գտնվող Տակցեր գյուղում: Նա 1937-ին ճանաչվել է իր նախորդի վերամարմնավորումն ու 1940-ին՝ ստանձնել պաշտոնը։ 1959 թվականին Տիբեթի՝ Չինաստանի կազմում ներառվելուց հետո, Դալայ Լաման փախել է Հնդկաստան և այժմ նրա նստավայրը Հիմալայան Դհարամշալա քաղաքում է։

Նա համարվում է բոլոր բուդդաների կարեկցանքի մարմնացումը։ 14-րդ Դալայ Լաման 1989 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի` տարբեր երկրներում կրթական գործունեության և խաղաղարար ջանքերի համար: Նա իր ողջ կյանքի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել կրթության զարգացմանն ու ժամանակակից գիտության հետ բուդդիզմի փոխազդեցությանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը