Քանի՞ հոգի կարող է ներկա գտնվել հոգեհանգստի եւ թաղման արարողություններին

Քանի՞ հոգի կարող է ներկա գտնվել հոգեհանգստի եւ թաղման արարողություններին

Medicine Ipress 2020-05-25 21:24:00 3090
bq_E4pIu.jpg

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառյությունը, հարցն ավելի արդիական է դառնում, երբ խոսքը գնում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և մասնակցության մասին՝ հարսանիք, թաղում, ծննդյան տոն և այլն։ Նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները պատճառ են դառնում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի արձանագրման։

Այս համատեքստում հարկ է ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի որոշմամբ արգելվում է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, երբ խոսքը վերաբերում է հոգեհանգստի և թաղման արարողություններին։

Քաջ գիտակցելով մշակութային և ազգային առանձնահատկությունները, հարազատի, բարեկամի վիշտը կիսելու ներքին ցանկությունը՝ այդուհանդերձ հարկ է խուսափել մասնակցությունից՝ քանզի դրանով մասնակցելով մեծացնում ենք բացառապես հանրային առողջապահական ռիսկը՝ այդ թվում հենց բարեկամների և հարազատների համար։ Այդպիսի դեպքեր արդեն արձանագրվել են մի շարք համայնքներում՝ ինչպես Դդմաշենում, Ոստանում Մրգավետում, Նորաշենում և այլն։ Ցավոք, միշտ չէ, որ ելքը կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով է ավարտվել, դրա հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր:

Հանրապետությունում Կորոնավիրուսային հիվանդության տարածման շղթան կոտրելու, ինչպես նաև հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խստագույնս հետևել Պարետի բոլոր ցուցումներին՝ հանրային միջոցառումների ժամանակ սահմանափակելով մասնակիցների քանակը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը