ՊՆ–ն զոհերի թիվ է տրամադրել. Փաշինյանի հայտնած տվյալների հետ դրանք չեն համապատասխանում

ՊՆ–ն զոհերի թիվ է տրամադրել. Փաշինյանի հայտնած տվյալների հետ դրանք չեն համապատասխանում

Հասարակական Ipress 2021-04-05 19:24:00 2139
kll_zt6DY.jpg

iPress.am  -Մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման` տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին Արագածոտնի մարզում հայտնել էր, որ պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3250 է։ Ավելին, նրա խոսքով` 189 ծնող ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի։ Ստացվում է` Փաշինյանը 11 օր շուտ 201–ով շատ էր ասել զոհերի թիվը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հստակեցնում են` 3049 թիվը վերաբերում է և՛ զինծառայողներին, և՛ մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած քաղաքացիական անձանց։

Առողջապահության նախարարություն նույնպես հարցում էինք ուղարկել` հետաքրքրվելով դատաբժշկական փորձաքննությունների ընթացքի մասին։ Ի պատասխան տրամադրել են մարտի 31-ի դրությամբ եղած տվյալները։

«Մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ»,–նշված է մեզ ուղղված գրության մեջ։

Սա, սակայն, չի նշանակում, որ այդ օրվա դրությամբ 3723 զոհ կա, քանի որ կան կրկնակի հետազոտության դեպքեր, ինչպես նաև հետազոտությունից հետո կարող է պարզվել, որ 1-2 մասունքները նույն անձին են պատկանում։

Բացի այդ, առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ մարտի 31-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննություններով նույնականացվել է 2302 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմին և մասունք: Սա նույնպես չի նշանակում, որ այդքան անձի ինքնություն է նույնականացվել նույն սկզբունքով. մի քանի մասունք կարող են նույն անձինը լինել։

Կան նաև մի շարք դեպքեր, երբ զոհվածի դին միայն դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում, իսկ ԴՆԹ հետազոտումից ծնողները հրաժարվում են, քանի որ ակնհայտորեն ճանաչում են իրենց հարազատին։

Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` հայկական կողմի զոհերի թիվը 4000–ի է հասնում։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը