Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում և որպես այդպիսին արդեն հինգերորդ ալիքը կունենանք․ Արման Բադալյան

Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում և որպես այդպիսին արդեն հինգերորդ ալիքը կունենանք․ Արման Բադալյան

Medicine Ipress 2022-01-02 19:25:00 1389
omirkon_TcSEM.jpg

Այս տարի բավականին բարդ տարի էր, քանի որ կորոնավիրուսի երկու ալիք ունեցանք և ինչ-որ չափով գերազանցեց նախորդ տարվա դեպքերին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը՝ ամփոփելով 2021 թվականը կորոնավիրուսի համար։

«Իմ անձնական կարծիքով՝ ամբողջությամբ կոլապս էր, քանի որ երբ կա հերթ հոսպիտալացման համար, ուրեմն կոլապս է։ Այսինքն նշանակում է լուրջ կացության մեջ ենք եղել, քանի որ շտամը փոխվեց և ավելի ծանր ընթացք էր ապահովում:

Ինչ վերաբերում է սպասվող նոր ալիքին, ապա նա ասաց, որ հաջորդ ալիքը ամենայն հավանակությամբ կապված կլինի օմիկրոն շտամի հետ, որը շատ ավելի արագ է տարածվում, և թեև հիմա թեթև է ընթացքը, բայց ավելի շատերն են վարակվում։

«Արդեն հինգերորդ ալիքը որպես այդպիսին կունենանք, բայց թե քանի տոկոսը կկազմի հոսպիտալացումների, դժվար է ասել, և չի բացառվում որ կոլապս չլինի և մարդիկ ավելի թեթև տանեն, տնային պայմաններում բուժվեն, մահերի թիվն էլ պետք է նվազի»,–ասաց նա։ Նա կարևորեց սովորել այս վիրուսի հետ ապրել և գրիպի մակարդակի բերել։

Ինչ վերաբերում է հիվանդանոցային պայմաններից դժգոհություններին և տանը բուժվել նախընտրելուն, Արման Բադալյանն ասաց, որ միջին, ծանր դեպքերի համար անհրաժեշտ դեղորայքը պահանջում է հիվանդանոցային պայմաններ։

«Բազմապիսի խնդիրներ կարող  է առաջանալ քովիդից հետո, քանի որ չկա օրգան համակարգ, որը չի ախտահանում այս վիրուսը՝  հոդերից սկսված՝ նյարդային համակարգով վերջացրած, և տարբեր խնդիրների են առաջանում»,-ասաց նա։

Համաճարակաբանը հայտնեց, որ քովիդից հետո 20 տոկոսով քաղաքացիներն ավելի շատ են բժշկի դիմում, քան չվարակվածները և այդ 20 տոկոս դիմելիությունից 60–70 տոկոսը նոր հիվանդություններն են ի հայտ գալիս։ Ըստ նրա՝ այսքան անտիբիոտիկների նշանակման հետևանքները դեռ հետո կտեսնենք և նոր հիվանդություններ կարող են պայմանավորված լինել ճարահատյալ նշանակած բուժումներից։ Նա նշեց, որ կորոնավիրուսը նաև վարքագծային փոփոխություններ է առաջացրել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը