Նոր մանրամասներ փոքրիկ Անգելինայի մահվան վերաբերյալ. ԲԿ-ն հայտնում է

Նոր մանրամասներ փոքրիկ Անգելինայի մահվան վերաբերյալ. ԲԿ-ն հայտնում է

Medicine Ipress 2020-03-19 15:05:00 13764
norq-marash-angelina_yFjEY.jpg

Խորը վշտով տեղեկացնում ենք , որ այսօր 19.03.2020 «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կյանքից անժամանակ հեռացավ չորսուկեսամյա փոքրիկ Անգելինան: Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչների լայնացում՝ կծկողականության կորստով:

04.03.2020 Երեխան ունեցավ սրտի կանգ, տևական վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվեց երեխային ողջ պահել, միացնելով արտամարմնային թաղանթային օքսիգենացիա, որն իրենից ներկայացնում է սիրտ և թոքեր ամողջովին փոխարինող ժամանակավոր սարք (ECMO):

Պետք է նշել, որ երեխան ECMO-ն միացնելուց ժամեր անց արթնացավ ռեանիմացիացիոն բաժանմունքում: Հարկ է նշել, որ Անգելինան բացի ձախ փորոքի վատ կծկողականությունից ուներ նաև տուժած աջ փորոք և վնասված թոքեր, որոնք ի վիճակի չէին իրենց ֆունկցիան իրականացնելու:

ECMO- ն որպես հիվանդի կյանքը պահպանող սարք ժամանակավոր բնույթ է կրում և ժամանակի հետ սարքին հարակից խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք վտանգում են հիվանդի կյանքը և որքան երկար է գործում սարքը,այնքան նշված խնդիրների հավանականությունը շատանում է: ECMO-ն տեղադրելուց հետո ընտանիքի, ընտանիքի ընկերների, Առողջապահության Նախարարության և հասարակության արագ համախմբման արդյունքում մեր երկիր առաջին անգամ բերվեց արհեստական ձախ փորոք կոչվող սարքը (LVAD), որը փոխարինում է սրտի ձախ կեսի ֆունկցիան և ավելի երկարատև կիրառություն ունի, իսկ Անգելինայի դեպքում դա միակ հույս-կամուրջն էր դեպի սրտի փոխպատվաստում:

Սակայն մեծ մտահոգություն կար, որ չնայած այս սաըքի առկայությանը, միևնույն է սրտի աջ բաժինը և թոքերը կշարունակեն մնալ ECMՕ-ի հույսին և չվերականգնվելու դեպքում, ժամանակի ընթացքում ի հայտ կգա կյանքի հետ անհամատեղելի իրադրություն:

Այնուամենայնիվ տեղի և արտերկրի մասնագետների հետ տևական քննարկումներից հետո, ընտանիքի հետ որոշվեց միակ հույսը գործածել, տեղադրել ձախ փորոք փոխարինող սարքը և հույս ունենալ, որ աջ փորոքը և թոքերը թույլ կտան անջատել ECMՕ-ն, քանի դեռ սարքի հետ կապված վտանգավոր խնդիրները ի հայտ չեն եկել: Այսպիսով ECMO-ի միացման արդեն երրորդ օրը ECMՕ –ն վերադասավորվեց (արդեն փոխարինեց միայն աջ փորոքին և թոքերին) և զուգահեռ միացվեց արհեստական ձախ փորոքը (LVAD), որն իր առջև դրված խնդիրները լուծեց փոխարինելով ձախ փորոքը: Սրտի աջ բաժինը և թոքերը շարունակեցին մնալ ECMO-ի սարքի հույսին: Ընդհանուր առմամբ ECMO-ն աշխատեց 15 օր, սրտի աջ փորոքը և թոքերը այս ընթացքում ընդանրապես չվերականգնվեցին և թույլ չտվեցին ECMO- սարքից շուտափույթ անջատվել:

Ցավոք այդ օրերի ընթացքում չնայած LVAD-ի նորմալ գործունեությանը, ի հայտ եկան տարբեր օրգանների անդառնալի կորուստներ, որոնք վերջիվերջո Անգելինայի կյանքի հետ անհամատեղելի դարձան և 19.03.2020-ին, առավոտյան ժ.10:30 գրանցվեց երեխայի կենսաբանական մահը: Կիսելով անդառնալի կորստի ցավն ու դառնությունը, խորին ցավակցություն ենք հայտնում փոքրիկ հրեշտակի ծնողներին: Համբերություն ձեզ այս դժվարին պահին:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ