ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապի վարչությունից։