Մարտի դաշտում զոհվել է բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

Մարտի դաշտում զոհվել է բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

Medicine Ipress 2020-10-22 14:00:00 5478
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bjik-e-zohvel-sahmanin_41i0H.jpg

Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը:

«Խորը վշտով տեղեկացանք Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանի մահվան մասին, ով մարտի դաշտում կատարում էր մասնագիտական պարտքը:

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:

Հավերժ հիշատակ և խոնարհում», - ասված է հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում։

Поделиться
Класс
Send