Հունվարի երկրորդ կեսին կունենանք կորոնավիրուսի երրորդ ալիք․ Արսեն Թորոսյան

Հունվարի երկրորդ կեսին կունենանք կորոնավիրուսի երրորդ ալիք․ Արսեն Թորոսյան

Medicine Ipress 2020-12-29 22:26:00 2484
bol_56nOF.jpg

Սուր շնչառական վարակների համար ամենածանր շրջանը ձմեռն է, բայց ի տարբերություն որոշ երկրների, որտեղ կորոնավիրուսի մեծ բռնկումներ կան, Հայաստանում բավակին մեղմ ընթացք է, մեր մահճակալային ֆոնդն արդեն թերծանրաբեռնված է, բայց պատրաստվում ենք համավարակի երրորդ ալիքին: Հնարավոր է կորոնավիրուսի վարակակիրների թվի աճ գրանցվի հունվարի երկրորդ կեսին՝ կապված նաև ամանորյա տոներին մարդկանց շատ շփումների հետ, սակայն վարակակիրների թիվը ավելին չի լինի, քան վարակի երկրորդ ալիքի ժամանակ գրանցվեց:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ համավարակի երկրորդ ալիքի ժամանակ, որի մի շրջանը համընկավ պատերազմական օրերի հետ, հակահամաճարակային կանոններին հնարավոր չէր խստորեն հետևել, և դա բերեց հիվանդացության մեծ թվերի, և բազմաթիվ մարդիկ արդեն հիվանադացել և լավացել են: Նախարարի հավաստմամբ՝ ըստ վերջին օրերի տվյալների՝ կովիդը Հայաստանում նահանջում է:

Անդրադառնալով կորոնավիրուսի նոր տեսակի տարածման հետ կապված՝ աշխարհի տարբեր երկրներում առաջացած խուճապին, նախարարը նշեց, որ այդ մուտացիան ի հայտ է եկել սեպտեմբերին, դա ավելի արագ է տարածվում, բայց չկան տվյալներ, թե այն արդյոք ավելի ծանր է ընթանում, թե ոչ. «Մենք որոշել ենք սպասել այս հարցի հստակեցմանը»:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ պատվաստումները և կոլեկտիվ իմունիտետի առաջացումը կբերեն նրան, որ կորոնավիրուսը կդառնա սեզոնային վարակ, ամառային պիկեր չեն լինի, կլինեն միայն ձմեռային պիկեր, և դրան կսկսենք վերաբերվել որպես հերթական սեզոնային հիվանդության: Նախարարը հույս հայտնեց, որ պատվաստանյութը կնպաստի դրան, և հավելեց, որ ինքն արդեն պատվաստվել է:

«Պատվաստանյութերի առումով մրցակցություն է. մենք միշտ հակված ենք եղել համագործակցային մոտեցման, անդամագրվել ենք մի հարթակի և նախնական գնում ենք կատարել, որը Հայաստան կհասնի ապրիլ-մայիսին, միևնույն ժամանակ բանակցություններ են ընթանում, վերջին լուրն այն է, որ արագության առումով մեզ համար ամենահասանելի պատվաստանյութը ռուսական Sputnik V պատվաստանյութն է: Մենք պատվաստանյութի 1000 գնում կկատարենք, սկզբում կպատվաստվեն բուժաշխատողները»:

Նախարարը խորհուրդ տվեց ամանորյա տոներին սննդի և ալկոհոլի օգտագործման առումով զգույշ լինել, որպեսզի հիվանդանոցներն ավելորդ չծանրաբեռնվեն, և համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ հնարավորինս նվազեցնել շփումները:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը