Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի նոր վտանգավոր հատկության մասին

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի նոր վտանգավոր հատկության մասին

Medicine Ipress 2020-07-04 19:34:00 606
fsy_mQGW-.jpg

ARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է առաջացնել էնդոկրինային համակարգի խանգարում, ինչն իր հերթին կարող է խորացնել համապատասխան խանգարումներով պացիենտների վիճակը: Այսպիսի եզակացություն են կատարել Շրի Լանկայի Ազգային հիվանդանոցի մասնագետները, հաղորդվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Մասնագետներն ուսումնասիրել են մարդկանց առողջական վիճակը, որոնք վարակվել էին SARS-CoV-1 վիրուսով, որը դարձել էր 2003 թվականին ատիպիկ թոքաբորբի բռնկման պատճառը, հայտնում է Lenta-ն: Հիվանդությունը հաղթահարելուց հետո պացիենտներից շատերի մոտ զարգացել էր հետվիրուսային համախտանիշ՝ նրանց երկար ժամանակ անհանգստացրել էր հոգնածությունը, ինչը մասամբ կարող էր առաջանալ մակերիկամների ֆունկցիայի խանգարման հետեւանքով, որի դեպքում բավարար մակարդակով կորտիզոլ չի արտադրվում: Իսկ դա կարող էր առաջացնել հիպոֆիզար համակարգի աշխատանքի խափանում, որը կարգավորում է մակերիկամները: Պացիենտների մոտ դա կարգավորվել է մեկ տարվա ընթացքում:

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի ախտածին հատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ախտածինը կապվում է մարդու բջջային ռեցեպտոր ACE2-ի հետ, որն ակտիվ է մեծ թվով հյուսվածքներում, այդ թվում՝ էնդոկրինային համակարգի: Այն վարակում է բջիջները՝ առաջացնելով հորմոնների արտադրման խանգարումներ:

Գիտնականների խոսքով՝ կորտիզոլի դեֆիցիտի թեստավորումը եւ պացիենտների բուժումը ստերոիդներով կարող է դառնալ COVID-19-ի դեմ պայքարի կենսականորեն կարեւոր ռազմավարություն: COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում մահացության նվազման առումով իր արդյունավետությունն արդեն ապացուցել է դեքսամետազոն ստերոիդը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը