Վաղաժամ սերմնաժայթքում և կնոջ սեռական առողջություն

Վաղաժամ սերմնաժայթքում և կնոջ սեռական առողջություն

Medicine Ipress 2021-05-29 22:05:00 16800
serakan-kyanq_SO_Ey.jpg

iPress.am- Սեռական առողջությունն ու գոհունակությունն ունեն մեծ կարևորություն մարդու առողջության և կյանքի որակի համար: Համաշխարհային առողջապահության կազմակերպության բնորոշմամբ՝ «սեռական կյանքը մարդու գոյատևման առանցքն» է: Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) (premature ejaculation) մեծ տեղ է զբաղեցնում տղամարդու սեռական խնդիրների շարքում: Դա առնանդամի նվազագույն ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է:

Վաղաժամ սերմնաժայթքմամբ տղամարդկանց բնորոշ է ամոթխածությունը, դյուրագրգռությունը, դեպրեսիան, ցածր ինքնագնահատականը, ինքնավստահության պակասը և այլն: Տղամարդու սեռական խանգարումները, մասնավորապես, վաղաժամ սերմնաժայթքումը կարող է բերել կանանց սեռական անգոհունակության` բացասական ազդելով սեռական ցանկության, գրգռվածությանն և օրգազմի վրա:

ՎՍ զույգերի միջև առաջանում են զայրույթի, ճնշվածության և անհանդուրժողականության զգացումներ: Այս ամենը կարող է հանգեցնել ոչ կայուն հարաբերությունների, կոնֆլիկների և, նույնիսկ, ամուսնալուծության:

Ինչպե՞ս են կանայք վերաբերվում իրենց զուգընկերների վաղաժամ սերմնաժայթքմանը

Երիտասարդ և անփորձ կանայք սկզբնական շրջանում, սովորաբար, հանգիստ են ընդունում այս փաստը, քանի որ զուգընկերների երկրորդ կամ երրորդ սեռական ակտի միջոցով, ամեն դեպքում, հաջողվում է համեմատաբար երկարատև հարաբերություն ունենալ ու հասնել օրգազմի: Հակառակ դեպքում նրանք նույնպես կարող են անբավարար լինել և աստիճանաբար կորցնել սեռական ցանկությունն ու հետաքրքրությունը:

Միջին տարիքում, սովորաբար, կանայք խուսափում են այս խնդրի արծարծումից՝ զուգընկերոջը ցավ կամ զայրույթ չպատճառելու և ընտանեկան անդորրը պահպանելու համար: Բայց սա վերաբերվում է հատկապես սեռական խնդիրներ ունեցող կամ ոչ սեքսուալ կանանց: Մնացած դեպքերում կանայք փորձում են վաղաժամ սերմնաժայթքման հարցը բարձրացնել ու լուծումներ գտնել:

Փորձառու կանայք, որոնց համար սեքսը շատ հաճելի է և ունի մեծ նշանակություն, նրանք չեն ընդունում տղամարդու տվյալ խանգարումը: Այս պարագայում՝ սերը, սոցիալական դիրքը, կարիերան, փողը, հովանավորչությունը և երեխաները կարող են զսպել նմանօրինակ կանանց սեռական ցանկությունները: Սակայն, վաղ թե ուշ, նրանք կփորձեն հաղթահարել այս խնդիրը, և, նույնիսկ, իրենց սեռական կարիքները բավարարելու համար կարող են դիմել այլ միջոցների:

Հետդաշտանադադարային տարիքի կանանց համար, ովքեր տառապում են հորմոնային անբավարարությամբ (որին բնորոշ է հեշտոցի չորությունը, սեռական ցանկության և գրգռվածության նվազումը), այս դեպքում նրանց հաճախ ուրախացնում է ամուսնու վաղաժամ սերմնաժայթքումը, քանի որ ազատվում են տանջալից ու ցավոտ հարաբերությունից:

Ինչո՞ւ են կանայք կարևորում սերմնաժայթքման խանգարումը

Մեծավ մասամբ կանայք կարևորում են տղամարդու սեռական ու հատկապես սերմնաժայթքումը վերահսկելու կարողությունը: Հետևաբար, նրանք անհանգստանում են վաղաժամ սերմնաժայթքման առկայության դեպքում:

Հետազոտությունների արդյունքում պարզել են կնոջ վերոնշյալ անհանգստության պատճառները.
• զուգընկերոջ ուշադրության պակաս՝ կնոջ սեռական կարիքների նկատմամբ (48%),
• պենետրացիայի և սերմնաժայթքման միջև կարճ ժամանակահատվածը(40%),
• սերմնաժայթքման վերահսկման բացակայությունը (24%),
• զուգընկերոջ լարվածությունը (20%),
• այլ (16%):

Ինչպիսի՞ն է կնոջ վերաբերմունքը սեռական ֆունկցիային

Գիտական հարցումների արդյունքում՝ կանանց մոտ 78%-ը տառապում է սեռական ցանկության նվազումից և սեռական անբավարարությունից: Այս խմբի կանանց մոտ 80%-ը հաստատել է, որ ձեռք է բերել այս խնդիրները վաղաժամ սերմնաժայթքմամբ տառապող իրենց զուգընկերների հետ հարաբերության ընթացքում, 64%-ը՝ հարաբերության սկզբում, և 36%-ը՝ նախօրոք:

Կանանց 70%-ը կարևորել է սեքսի մեջ ոչ միապաղաղությունը, հաճելիությունն ու «նորարարությունները», 50%-ը՝ սեքսի տևողությունը: Սեռական ակտի տեւողության մասին հաստատուն տվյալներ չկան: Միջին տեւողությունը կազմում է 20-25 րոպե: Հարցին, թե ինչո՞ւ են կանայք կարևորում սեքսի տեվողությունը, նրանց մոտավորապես 60%-ը պատասխանել է, որ ժամանակը կարևոր է օրգազմի հասնելու համար, իսկ 60%-ը հաստատել է, որ ժամանակը կարևոր է մտերմիկ հարաբերություն ստեղծելու համար: Հարցման մասնակից կանանց 3%-ն ընդհանրապես օրգազմ չի ունեցել, 7%-ը դժվարացել է հարաբերություն ունենալ, իսկ 5%-ը դժվարացել է հարաբերություն ունենալ տվյալ զուգընկերոջ հետ:

Ամփոփում

Շատ հաճախ կանայք ընդունում են իրենց ամուսինների վաղաժամ սերմնաժայթքման փաստը: Սակայն ամուսնական հարաբերության խզման հիմնական պատճառն առավել հաճախ կապված է տղամարդու կողմից կնոջ սեռական կարիքների նկատմամբ անտարբերության և անտեսման հետ:

Շատ կարևոր է տղամարդու տեղեկատվությունը՝ կնոջ սեռական կյանքի, ցանկության, ֆունկցիայի, ակնկալիքների, ինչպես նաև սերմնաժայթքման կարգավորման կարևորության մասին: Իսկ կնոջ համար կարևոր է տղամարդու սերմնաժայթքման խնդիրների վերհանումը, զուգընկերոջ բժշկի դիմելու քաջալերումն ու հուսադրումը:

Քանի որ տղամարդու վաղաժամ սերմնաժայթքման և կնոջ սեռական անբավարարության միջև կա ուղիղ համեմատական կապ, ապա շատ կարևոր է կնոջն ընդգրկել տղամարդու սերմնաժայթքման խնդիրների բացահայտման և բուժման գործընթացում: Փաստ է, որ այդ կանանց մեծ մասը կարող են ձեռք բերել նաև սեռական խնդիրներ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդու հոգեբանության, ներքին ներդաշնակության, կյանքի որակի, ընդհանուր և սեռական գոհունակության վրա: Հետևաբար, միաժամանակ համալիր մոտեցում պետք է ցուցաբերել և՛ տղամարդու սերմնաժայթքման, և՛ կանանց սեռական խնդրիներին:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»