Կարող է արդյոք ակտիվ սեռական կյանքն օգնել մեղմել գխացավերը. մեկնաբանում է մասնագետը

Կարող է արդյոք ակտիվ սեռական կյանքն օգնել մեղմել գխացավերը. մեկնաբանում է մասնագետը

Medicine Ipress 2021-03-10 23:22:00 1365
mlk_-5auQ.png

iPress.am-Գերմանացի գիտնականները պարզել են, որ ակտիվ սեռական կյանքը կարող է դառնալ գլխացավի դեմ պայքարի արդյունավետ միջոց, ուստի գլխացավը չպետք է դառնա սեքսից հրաժարվելու պատճառ։

Tert.am Medicine-ն այս պնդման շուրջ զրուցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ՝ փորձելով պարզել՝ արդյոք կարող է սեռական ակտը նման դրական ազդեցություն ունենալ և ինչով է դա պայմանավորված։ 

Բժիշկ Հակոբյանի խոսքով՝ հետազոտությունները փաստում են, որ գլխացավի պահին սեքսով զբաղվողների կեսից ավելիի մոտ միգրենի դրսևորումները մեղմվում են։ 

«Յուրաքանչյուր 5-րդի մոտ գլխացավերն առհասարակ անհետացել են, իսկ ոմանք այն կիրառել են որպես ցավազրկող միջոց», - նշում է մասնագետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ այս հետազոտություններն ապացուցում են՝ գլխացավերն ամենևին սեքսից հրաժարվելու պատճառ չպետք է դառնան։ 

«Պարզվել է, որ հետազոտվողների ⅓-ը միգրենի ցավերի ժամանակ սեքսով է զբաղվել, իսկ նրանց ⅔-ը փաստել է, որ գլխացավերի ակնհայտ թեթևացում են զգացել», – նշում է մասնագետը։ 

Ինչպես բացատրում է բժիշկը՝ վկայակոչելով հետազոտողներին, սեռական ակտի ցավազրկող ազդեցությունը կարող է պայմանավորված լինել մեծ քանակությամբ էնդորֆին հորմոնի արտադրությամբ, որը խթանում է հաճույքի զգայարաններն ու միևնույն ժամանակ անէսթետիկ (ցավազրկող) ազդեցություն է ունենում։ 

«Դա համարվում է բնական ցավազրկող, որի մակարդակն ավելանում է և մեղմում գլխացավերը», – եզրափակում է բժիշկը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը