Կարևո՞ր է արդյոք միաժամանակյա օրգազմը

Կարևո՞ր է արդյոք միաժամանակյա օրգազմը

Medicine Ipress 2021-06-09 22:17:00 1296
nkkkp_Mjhfj.jpg

iPress.am- Ոմանց համար միաժամանակյա օրգազմը ֆիզիկապես ավելի զգալի է, քան անհատականը, քանի որ կնոջ օրգազմի դեպքում հեշտոցի կծկումներն ուժգնացնում են տղամարդու օրգազմը, իսկ տղամարդու օրգազմի վերջնական փուլում, երբ առնանդամը դառնում է ավելի պինդ ու ակտիվ, օրգազմի ժամանակ զգացողությունները կնոջ մոտ են ուժգնանում:

Սակայն միաժամանակյա օրգազմի հասնելու ձգտումը մի շարք բացասական կողմեր էլ ունի: Այն կարող է հանգեցնել զուգընկերոջից չպատճառաբանված բարձր սպասումների, ինչն էլ հիասթափության աղբյուր է:



Կանանց և տղամարդկանց հոգեբանությունն այնպիսին է, որ զուգընկերոջը հաճույք պատճառելը ինքնագնահատականի վրա ահռելի ազդեցություն ունի: Եվ ահա, միաժամանակյա օրգազմի հասնելու մրցավազքը կարող է զույգի մոտ բարդույթների առաջացման պատճառ դառնալ: Եվ վերջապես, շատերի համար ավելի կարևոր է զուգընկերոջ օրգազմին հետևելը և այն էմոցիանալ բավարավածությունը, որը ստանում են նրանք այդ ընթացքում:

Միաժամանակյա օրգազմի դեպքում սսա գործնականորեն անհնար է, քանի որ ամեն մեկն իր զգացողությունների վրա է կենտրոնացած: Եթե ամեն դեպքում զույգը ցանկանում է միաժամանակ օրգազմ ապրել,անրհաժեշտ է հիշել հետևյալը. առաջին հերթին կարևոր են տղամարդու անատոմիական հնարավորություններն ու նրա կարողությունն՝ իր սերմնաժայթքումը հետաձգելու մինչ կնոջ մոտ օրգազմի առաջացումը: Ժամանակի ընթացքում կարելի է հայտնաբերել զուգընկերուհու՝ օրգազմի հասնելու մոտավոր ժամանակը, և զսպել մինչ այդ պահը: Երկրորդ. անհրաժեշտ է փնտրել ամենահարմար դիրքը, որում զուգընկերուհին ավելի մեծ հավանականություն ունի օրգազմի հասնելու, իսկ զուգընկերը` մինչև հարմար պահն իրեն զսպելու:

Հիմնականում ավելի հեշտ է կառավարվում տղամարդու օրգազմը, քան կնոջը: Կարևոր է նաև, որ տղամարդը չշտապի օրգազմի հասնելու, այլ կարողանա տարբեր արագությամբ և ինտենսիվությամբ շարժվել, ճանաչել կնոջ մարմնի առավել զգայուն հատվածները, որոնք նպաստում են օրգազմի հասնելուն, և կարողա այդ հատվածների վրա ներազդել: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Ֆիզիոլիգիայից կարծես թե գլուխ հանեցինք. անցնեք հոգեբանությանը:

Կարևոր է, թե որքան են զուգընկերները վստահում միմյանց, ինչպես են վերաբերվում իրար, սեքսի մեջ միայն վերցնել գիտեն, թե նաև կարող են սեր փոխանցել: Սակայն ամենակարևորն այն է՝ արդյոք ձգտում են արդյոք միաժամանակյա օրգազմի, թե պարզապես հաճույք են ստանում նրանից, որ սիրում են իրար ֆիզիկապես և զգայական առումով: Այստեղից էլ ամենապարզ խորհուրդը. պետք չէ նպատակ դնել անպայման միաժամանակ կամ առհասարակ օրգազմի հասնել: Սա պետք է բնականորեն տեղի ունենա:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը