Կարելի՞ է արդյոք սեքսով զբաղվել հղիության ժամանակ. պատասխանում է սեքսոպաթոլոգը

Կարելի՞ է արդյոք սեքսով զբաղվել հղիության ժամանակ. պատասխանում է սեքսոպաթոլոգը

Medicine Ipress 2022-04-09 14:35:00 97512
haraberutyun-hxi-jamanak_FPKL4.jpg

Հաճախ կարծում են, որ հղիություն և սեռական կյանք երևույթները իրարամերժ են, և հղի կանայք պետք է զերծ մնան սեռական կյանքից. մի կողմից դա վտանգավոր է` վիժման վտանգի առաջացման առումով, մյուս կողմից` կարծես թե հղի կնոջ կերպարը այնքան էլ չի զուգակցվում սեռական կյանքի հետ: Բացարձակ առումով թերևս խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություն ունենալ հղիության վերջին մեկ ամսվա ընթացքում: Սակայն ընդհանուր առմամբ հղիությունը չի կարող հակացուցում լինել սեռական կյանքի համար:  

Ինչո՞ւ հղի կանայք կարող են հանգիստ ապրել սեռական կյանքով: Ինչպես գիտեք, հղիությունը ընթանում է արգանդի մեջ, որը փոքր կոնքի խոռոչում ամուր կապերով տեղադրված, հաստ մկանային պատերով սեռական օրգան է և հուսալիորեն պահպանում է զարգացող պտղին արտաքին վտանգավոր ազդակներից: Սեռական հարաբերության ժամանակ մասնակցում է միայն կնոջ հեշտոցը, որը մկանային խողովակ է և միայն իր վերին հատվածով է հարևան արգանդի վզիկին: Սեռական հարաբերության ժամանակ առնանդամի ներհրումները հեշտոցային խողովակում կարող են տարբեր խորության լինել, որից կախված է` կհասնի առնանդամի գլխիկը արգանդի վզիկին, թե` ոչ:

Եթե այդ ներհրումները խորը չեն, ապա արգանդի վզիկը մնում է միանգամայն ինտակտ: Եթե անգամ ներհրումները խորն են, արգանդի վզիկը իր շարժունության շնորհիվ կարող է այնպիսի դիրք գրավել, որ առնանդամի յուրաքանչյուր հերթական հարված նրան չդիպչի: Հեշտոցը ունի կոնֆիգուրացիայի փոխության ֆիզիոլոգիական մեծ հնարավորություն:

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ընթացող հորմոնալ բուռն փոփոխությունները անդրադառնում են կնոջ սեքսուալ ցանկության, սեռական գրգռման և հեշտանքի հասնելու կարողության վրա: Սեռական ցանկությունը բարձրանում է, սեռական գրգռումը դառնում է ավելի դյուրին և երբեմն հենց հղիության ընթացքում առաջին անգամ կինը վերապրում է օրգազմի զգացում:

Հղիության ընթացքում հեռու մնալով իրենց ամուսիններից՝ կանայք ծանր փորձության են ենթարկում վերջիններիս, քանի որ հարկադրում են նրանց ապրել սեքսուալ ձեռնպահություն: Ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի հանգիստ տանել սեքսուալ ձեռնպահության հարուցած ներքին ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը: Իհարկե խորհուրդ տալով հղիության ընթացքում սեռական կյանքից հեռու չմնալ՝ մենք, այնուամենայնիվ, ուզում ենք ընդգծել, որ սեռական կյանքը փոքր-ինչ պետք է տարբեր լինի հղիության ընթացքում: Եվ դա հատկապես վերաբերում է սեռական հարաբերության դիրքին:

Կնոջ դիրքը այնպիսին պետք է լինի, որ ծանրության ճնշում չգործադրվի փորի վրա, ցանկալի է կինը լինի վերևից կամ հարաբերությունը ընթանա կողք-կողքի դիրքով: Հաջորդ պայմանը առնանդամի շարժումների բնույթն է, որը պետք է լինի ոչ շատ ինտենսիվ և բուռն: Վերջապես, որ ամենակարևորն է, պետք է պահպանվեն հիգիենայի խստագույն կանոններ, ոչ մի դեպքում հարաբերություն չունենալ, եթե սեռական օրգաններից կան թարախային արտադրության կամ այլ տեսակի բորբոքային նշաններ: Եթե հղիությունը պաթոլոգիական է, այսինքն՝ կա որևէ վտանգ հղիության ընթացքի հետ կապված, սեռական կյանքով ապրելու կամ դրանից զերծ մնալու որոշումը յուրաքանչյուր դեպքի համար անհատական է և համաձայնեցվում է հղիության ընթացքին հետևող մանկաբարձ-գինեկոլոգի հետ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը