Ինչու՞ են որոշ մարդիկ սեռական ակտից հետո լացելու, ուտելու կամ ծխելու ցանկություն ունենում

Ինչու՞ են որոշ մարդիկ սեռական ակտից հետո լացելու, ուտելու կամ ծխելու ցանկություն ունենում

Medicine Ipress 2021-05-26 22:24:00 1449
klpppp_hqAup.jpg

iPress.am- Սեռական ակտից հետո կանայք ունենում են շատ տարբեր ցանկություններ՝ խոսել, գրկախառնվել, պառկած մնալ, գնալ ուտելու կամ սուրճ խմելու, ինչ-որ մեկը ծխախոտ է միացնում, որոշները վազում են ցնցուղ ընդունելու: Իսկ որոշ կանայք հակված են ավելորդ հուզականության եւ արցունքների:

Ինչու՞ են որոշ մարդիկ լալիս սեռական ակտից հետո:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, անտարբերությունը, արցունքները, հուզական դեպրեսիան սեռական գործունեությունից հետո՝ հետկոիտալ դիսֆորիա կոչվող վիճակին բնորոշ զգացողություններ են:

Մասնագետի խոսքով՝ արցունքները կարող են կապված լինել սեռական հիասթափության հետ. Ճնշված վիճակ, որը տեղի է ունենում ուժեղ գրգռումից հետո սեռական դժգոհության հետեւանքով:

Հաճախակի սեռական հիասթափությունները կարող են հանգեցնել ընդհանուր կամ որոշակի զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների բացասական ընկալման:

Սակայն ոչ միշտ են սեռական ակտից հետո արցունքները բացասական էմոցիաների մատնանշում:

«Ուրախության արցունքները ամենահիասքանչ բանն են, որ կարող են պատահել սեքսի ընթացքում կամ դրանից հետո: Այն ամենը, ինչ կուտակված էր ներսում, հանկարծակի ազատվում է, եւ մարմինը, պատրաստ չլինելով այդպիսի երջանկության, որպես արդյունք ՝ արցունքներով է արտահայտում», - ասաց մասնագետը:

Սեռական ակտից հետո սնունդը, ծխախոտը, մաստակը, մասնագետի խոսքով, օրալ նեւրոզի նշաններ են: Հաճախ դրանք փոխլրացնող եւ հանգստություն բերող էֆեկտ են ունենում: Երբեմն սնունդ ընդունելը ծախսած էներգիայի լրացման ֆունկցիա է իրականացնում:

Ցնցուղ ընդունելու շտապելու մոլուցքային ցանկությունը կապված է մանկական արգելքների եւ այն մտքի հետ, որ սեքսը «կեղտ է», այնինչ խորհուրդ է տրվում մշակել այն համոզմունքը, որ հակառակ դեպքում որեւէ հաճույքի մասին խոսք լինել չէր կարող:

«Տղամարդկանց մեծ մասի մոտ օրգազմից անմիջապես հետո տեղի է ունենում գրգռման կտրուկ անկում, արյան ճնշման անկում, եւ ցանկացած խթանում կարող է տհաճ կամ նույնիսկ ցավոտ լինել: Կնոջ մոտ օրգազմի ի հայտ գալուց հետո գրգռումը դանդաղորեն է նվազում եւ նրան կարող է անհրաժեշտ լինել կա՛մ հետագա խթանում ՝ երկրորդ օրգազմ զգալու համար, կա՛մ զուգընկերոջ կողմից քնքշության դրսևորումներ ՝ մերձեցումից աստիճանաբար դուրս գալու համար: Քանի որ տղամարդկանց եւ կանանց այս գործընթացները կարող են չհամընկնել, առաջանում է մտերմության ընդմիջման զգացողություն, ինչը հանգեցնում է տրամադրության ֆոնի անկմանը: Այս ամենը իմանալը կարող է զույգին օգնել ստեղծել եւ պահպանել ներդաշնակ հարաբերություններ», - նշեց Սեւադա Հակոբյանը:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը