Ինչպես տարբերել COVID-19-ը հասարակ մրսածությունից

Ինչպես տարբերել COVID-19-ը հասարակ մրսածությունից

Medicine Ipress 2020-04-15 21:42:00 1899
jg_QPZlL.jpg

Ամերիկացի գիտնականների նոր հետազոտոտությունը ցույց է տվել՝ ինչպես կարելի է տարբերել կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված COVID-19-ը հասարակ մրսածությունից։ Ինչպես գրում է korrespondent.net կայքը, գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակել է Eurekalert-ը։

Փորձագետների խոսքով՝ COVID-19-ը վաղ փուլերում հայտնաբերելու համար առանցքային ախտանշան է հանդիսանում հոտառության կորուստն անգամ բաց շնչուղիների դեպքում։ «COVID-19-ը կապված չէ վիրուսային բնույթ կրող մրսածությանը բնորոշ ախտանշանների հետ, ինչպիսին են քթի փակվածությունը կամ լորձի արտազատումը։ Սա նաև թույլ է տալիս հեշտությամբ տարբերել COVID-19-ը սեզոնային ալերգիայից», — նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ցիցինատիի համալսարանի բժշկական ֆակուլտետի օտորինոլարինգոլոգիայի և վիրաբուժության ամբիոնի դոցենտ Ահմադ Սեդաղատը։

Գիտնականների կարծիքով՝ հոտառության կորուստը, որը չի ուղեկցվում քթի խոռոչի հետ կապված խնդիրների մասին հուշող այլ ախտանշաններով, վկայում է, որ հիվանդին հարկավոր է անհապաղ մեկուսացնել և կորոնավիրուսի թեստ անցկացնել։

Միևնույն ժամանակ Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի անվան բժշկական դպրոցի գիտնականները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք հուշում են կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքի մասին։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են MedRxiv պորտալում։

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են Նյու Յորքում կորոնավիրուսով վարակված 4103 մարդու տվյալները։ Հիվանդների գրեթե կեսն (1999-ին) ունեցել է հոսպիտալացման կարիք, իսկ 650 մարդ ի վերջո կամ հայտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և կարիք է ունեցել թոքերի արհեստական օդափոխման, կամ մահացել է։

Հիվանդության կլինիկական պատկերի վերլուծությունը ցույց է տվել, որ հիվանդության՝ ծանր ընթացքով տեսակի վերածվելու հավանականությունն ավելի բարձր է այն հիվանդների մոտ, որոնց օրգանիզմում հոսպիտալացման վաղ փուլում ֆերիտինի, D-դիմերի և C-ռեակտիվ սպիտակուցի ցուցանիշները բարձր են եղել։ Բացի այդ, հետագայում բարդությունների զարգացման բարձր հավանականության մասին է վկայում նաև արյան մեջ թթվածնի ցածր մակարդակը (88 տոկոսից պակաս)։

Մասնագետները նաև ընդգծում են, որ առավել հաճախ հիվանդությունը ծայրահեղ ծանր ընթացք է ստանում ճարպակալումով հիվանդների դեպքում։ Մասնագետների խոսքով՝ ճարպակալման դեպքում COVID-19-ի ծանր տեսակով վարակվելու հավանականությունն ավելի բարձր է, քան սրտամկանի կամ թոքերի հիվանդություների դեպքում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը