Ինչպե՞ս է Թուրքիան հող նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի համար. Կոմերսանտ

Ինչպե՞ս է Թուրքիան հող նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի համար. Կոմերսանտ

Մամուլի տեսություն Ipress 2020-10-17 09:40:00 1971
erdoxan_EFWN6.webp

Կոմերսանտ-ի ռազմադիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս հակամարտության լուրջ լարվածությունը միտումնավոր պլանավորված եւ հրահրված էր Թուրքիայի կողմից: Նրանց վարկածով՝ վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն հրահրել է Բաքվին ռազմական գործողություններ սկսել՝ խոստանալով բազմակողմանի քաղաքական եւ դիվանագիտական, հետախուզական ու ռազմատեխնիկական աջակցություն: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի անմիջական միջամտության մասին խոսում էին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի իշխանությունները:

Պատկերը, որը ներկայացնում են ռազմադիվանագիտական աղբյուրները, հետեւյալն է. հուլիս-օգոստոսին հերթական թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանի տարածքում իբրեւ մնացել են Թուրքիայի ԶՈՒ զգալի խմբավորումներ, որոնք եւ կոչված էին խաղալ համակարգող եւ ուղղորդող դեր Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման եւ անցկացման գործում:

Խոսքը վերաբերում է 600 զինծառայողների, այդ թվում 200 հոգուց բաղկացած գումարտակային մարտավարական խումբը եւ 50 հրահանգիչները Նախիջեւանում, 90 զինվորական խորհրդատուները Բաքվում (նրանք ռազմական գործողությունների ժամանակ ապահովել են կապը բրիգադ-կորպուս-գլխավոր շտաբ շղթայում), 120 մարդ թռիչքային-տեխնիկական կազմից Գաբալայի ռազմաբազայում, ԱԹՍ-ների 20 օպերատորները Դալյարի օդանավակայանում, 50 հրահանգիչները Եվլախի օդանավակայանում, 50 հրահանգիչները 4-րդ բանակային կորպուսում (Փիրեքեշքյուլ) եւ 20 մարդ ռազմածովային բազայում ու Բաքվի Հեյդար Ալիեւի անվան ռազմական ուսումնարանում:

Այս խմբավորումը իբր իր մեջ ներառել է 18 Հետեւակի մարտական մեքենա, 10 միավոր ավիատեխնիկա եւ մինչեւ 34 միավոր ավիացիոն տեխնիկա (ներառյալ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ եւ մինչեւ 20 ԱԹՍ), որն ապահովում է ռազմական հետախուզությունը Արցախի եւ Հայաստանի տարածքներում:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ըստ Կոմերսանտի տեղեկությունների, կտրուկ աճել էր ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքների թիվը Թուրքիայից Ադրբեջան (հիմնականում Վրաստանի տարածքով տրանզիտով): Մասնավորապես, մարդկանց եւ սպառազինությունների մատակարարում էր իրականացվում թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով՝ սեպտեմբերի 4-ին С -130-ով, սեպտեմբերի 18-ին՝ CN-235-ով, սեպտեմբերի 25-ին՝ A400M ինքնաթիռով:

Սեպտեմբերի 28-30-ին ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանում ավելի վաղ ժամանած ռազմական խորհրդականների մոտ ժամանել էր ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարն ու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Աղբյուրները պնդում են, որ նրանք տեղում իրականացնում էին ղարաբաղյան ճակատում գործողությունների ընդհանուր ղեկավարում:

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 3-ին դեղորայքի եւ հրաձիգի մատկարարումը, նրանց խոսքով, իրականացվում էր CN-235 ինքնաթիռներով Անկարա-Գյանջա երթուղով:

Անձնակազմի եւ սպառազինության մատակարարումն, իբրեւ, իրականացվել էր հոկտեմբերի 7-ին թուրքական ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով:

Հոկտեմբերի 9-ին Ամանից Բաքու Իլ-76ՏԴ ինքնաթիռով բերվել էին գնդացիրներ (200 միավոր) դարձյալ Վրաստանի տարածքում տրանզիտով:

Ավելի վաղ Թուրքիայի կողմից նաեւ հարցում էր ուղարկվել վրացական օդային տարածքով տրանզիտային թռիչքներ իրականացնելու համար հոկտեմբերի 14-ին, 21-ին եւ 28-ին: Կոմերսանտի աղբյուրները նշում են, որ թույլտվությունը ստացվել է:

Բացի այդ, զրուցակիցները հաղորդում են, որ թուրքական ներկայացուցիչները հավաքագրում են վարձկաններ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայում եւ Լիբիայում պատերազմող Անկարայի հետ համագործակցող իսլամիստական խմբավորումներից: Վարձկաններին տեղափոխելու հարցերում վերահսկողությունն, իբրեւ, իրականացնում է թուրքական Ազգային հետախուզական կազմակերպությունը՝ ՊՆ աջակցությամբ:

Կոմերսանտի զրուցակցի խոսքով՝ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտի է տեղափոխվել 1300 ահաբեկիչ Սիրիայից եւ առնվազն մեկ ջոկատ ահաբեկիչներ Լիբիայից՝ 150 հոգի: Առաջիններն, իբրեւ, տեղակայված էին Թարթարից 5-10 կմ հեռավորության վրա, մյուսները՝ Ջեբրայիլի ուղղությամբ (Բաքվից 250 կմ արեւմուտք):

Հաղորդվում է, որ Սիրիայից ահաբեկիչների ընտրությունն իրականացվում է Անկարայի հսկողության ներքո տարածքներում Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում SADAT մասնավոր զինվորական ընկերության աշխատակիցների կողմից Սիրիայի ազգային բանակի դաշտային հրամանատարների աջակցությամբ: Վարձկանները հակամարտության գոտի տեղափոխվում են չարտերային թռիչքներով:

Աղբյուրների խոսքով՝ Անդրկովկասում պատերազմ գնալ ցանկացողներին առաջարկում են 1500 դոլարի չափով վարձատրություն եւ մինչեւ 2000 դոլար ամենամսյա պարգեւատրում:

Ադրբեջան տեղափոխվելուց հետո վարձկաններից, իբրեւ, առգրավում են անձը հաստատող փաստաթղթերը եւ կապի անձնական միջոցները: Նրանց ասում են, որ նրանց ծառայությունները կպահանջվեն 3-6 ամիս տեւողությամբ:

«Դեռեւս սեպտեմբերի 22-ին Ադրբեջան էր ուղարկվել առաջին խմբավորումը Սիրիայի ազգային բանակի 2-րդ կորպուսի կազմից, որն անցել էր երկշաբաթյա հատուկ վերապատրաստում Սիրիայում թուրք հրահանգիչների կողմից»,-ասել է Կոմերսանտի զրուցակիցներից մեկը:

Նրա խոսքով՝ ընդհուպ մինչեւ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարելը շարունակում էր ակտիվորեն ձեւավորվել Սիրիայից մինչեւ 1500 հոգանոց վարձկանների հերթական խումբն Ադրբեջան ուղարկվելու համար: «Այդ ջոկատը ձեւավորվել է եւ կարող է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ ցանկացած պահի»,-պնդում է աղբյուրը: Խոսքը վերաբերում է «Ֆայլաք աշ Շամ», «Սուլթան Մուրադ», «Ֆիրքաթ Համզա» եւ «Ֆիրքաթ Սուլեյման Շախ» խմբավորումներին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը