Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից. 5 միջոց

Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից. 5 միջոց

Medicine Ipress 2021-02-26 11:15:00 4821
nio_6kohB.jpg

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ոտքերի տհաճ հոտը բավական տարածված խնդիր է։

Տհաճ հոտ առաջանում է այն դեպքում, երբ բակտերիաները հայտնվում են ոտքերին և սկսում բազմանալ խոնավ միջավայրում։ Հետևաբար՝ հոտից ազատվելու համար հարկավոր է ազատվել դրանցից։

1. Մագնեզիումի սուլֆատ կամ դառը աղ։ Սա կարող է չեզոքացնել ոտքերի տհաճ հոտը, քանի որ բարձրացնում է մագնեզիումի քանակն օրգանիզմում և պայքարում թթվայնության դեմ։ 8 բաժակ տաք ջրին ավելացրեք կես բաժակ աղ, ոտքերը 30 րոպեով դրեք ջրի մեջ։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1 կամ 2 անգամ, մինչև ազատվեք ոտքերի տհաճ հոտից։ Այս միջոցը կարող եք օգտագործել նաև խնդրի կանխարգելման նպատակով։

2. Եղեսպակ և ռոզմարին։ Սրանք հակաբակտերիալ, հակասնկային ազդեցություն ունեցող բույսեր են և կարող են նվազագույնի հասցնել ոտքերի քրտնարտադրությունը։ 1 թեյի գդալ ռոզմարինի և եղեսպակի չորացրած տերևներին մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք, թողեք թրմվի 20-30 րոպե։ Թուրմը լցրեք տարայի մեջ, ավելացրեք 1 լիտր տաք ջուր, թրջեք ոտքերը։ Ոտքերը ջրի մեջ թողեք 30 րոպե։ Կրկնեք օրվա ընթացքում 2 անգամ։

3. Նատրիումի բիկարբոնատ։ Սա սնկերից ու բակտերիաներից ազատվելու արդյունավետ միջոց է, փափկեցնում է մաշկը և ազատում տհաճ հոտից։ ¼ թեյի գդալ կերակրի սոդան խառնեք 8 բաժակ տաք ջրի, 1 կիտրոնի հետ։ Ոտքերը թրջեք 20 րոպե։ Ոտքերը լվացեք սառը ջրով և արևի տակ մի մնացեք։

4. Քացախ։ Քացախը հեշտությամբ կօգնի ազատվել բակտերիաներից։ Կես բաժակ քացախը խառնեք 5-8 բաժակ տաք ջրի հետ։ Օրվա ընթացքում երկու անգամ ոտքերը դրեք խառնուրդի մեջ, պահեք 15 րոպե։ Ապա ոտքերը լվացեք սառը ջրով։

5. Սև թեյ։ 5 պարկ կամ 3 թեյի գդալ կանաչ թեյին 4 բաժակ տաք ջուր ավելացրեք, թողեք թրմվի 20-25 րոպե։ Ոտքերը ջրի մեջ թողեք 20 րոպե, ապա լվացեք սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը