Ամենը, ինչ օգտակար է աչքերի համար. ինչպես կանխարգելել տեսողության վատացումը

Ամենը, ինչ օգտակար է աչքերի համար. ինչպես կանխարգելել տեսողության վատացումը

Medicine Ipress 2021-06-26 00:11:00 576
mmhi_6REFK.jpg

168.am-ը գրում է․ Ժամանակակից մարդու, հատկապես՝ գրասենյակային աշխատողների ամենագործուն օրգանն աչքն է։ Բազմաթիվ փաստաթղթեր, համակարգչի առաջ անցկացվող անվերջ ժամեր, սմարթֆոնի օգտագործում, հեռուստացույցի դիտում… այս ամենը հանգեցնում է աչքերի լարվածության, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում տեսողության վրա։

Ինչպե՞ս դադարեցնել տեսողության վիճակի վատացումը։ Estet-portal.com կայքը գրում է, որ շատ բան կախված է մեզանից։ Ինչը կարող է ամրացնել տեսողությունը. ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը:

Ուշադրություն դարձրեք սննդին։ Աչքերի համար օգտակար են հետևյալ մթերքները.

• գազար՝ հարուստ է նյութով, որը մթության պայմաններում լավացնում է տեսողությունը,
• յուղոտ ձկներ՝ նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը, ամրացնում մկանները,
• մասուրի թուրմ կամ ցիտրուսների թարմ քամված հյութ՝ մեծ քանակով վիտամին C են պարունակում,
• սպանախ, կանաչ ոլոռ, կիվի, եգիպտացորեն, բրոկոլի՝ պարունակում են նյութեր, որոնք պաշտպանում են աչքի առողջությունը, կանխարգելում կատարակտի առաջացումը։

Հիշեք, որ համակարգչի առաջ աշխատելիս հարկավոր է պահպանել հետևյալ կանոնները.

1. Համակարգչի և աչքերի միջև հեռավորությունը նվազագույնը կես մետր պիտի կազմի։ Համակարգչին պետք է նայել ուղիղ։
2. Լուսավորությունը պետք է հավասարաչափ լինի։
3. Ցանկալի է օգտագործել խոնավեցնող միջոցներ, որոնք կկանխարգելեն չորությունը։
4. Խորհուրդ է տրվում նաև պաշտպանիչ ակնոց կրել։
Վարժություններ՝ աչքերի համար
1. Փակեք, ապա բացեք աչքերը։ Կրկնեք 4-5 անգամ՝ կես րոպե դադարով։
2. Մեկ րոպեի ընթացքում արագ թարթեք աչքերը։
3. Առանց գլուխը շարժելու՝ աչքերը տարեք ներքև, վերև, ապա կողք։ Կրկնեք փակ աչքերով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը