Ինչ վարակներ կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ժամանակ

Ինչ վարակներ կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ժամանակ

Medicine Ipress 2021-06-27 22:55:00 3747
dhd_iLRvy.jpg

iPress.am- Ցանկացած տեսակի սեռական հարաբերություն միշտ չէ, որ կարող է ապահով լինել երկու զուգընկերների համար, քանի որ դուք երբեմն չեք կարող 100% -ով վստահ լինել որ զուգընկերը չունի որևէ վարակիչ հիվանդություն:

 Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, սկզբնական փուլերում որոշ հիվանդություններ նույնիսկ հնարավոր չէ ախտորոշել: Այս իսկ պատճառով, պատասխանատու վարքագիծը եւ գրագետ պաշտպանությունն այդքան կարեւոր են:

Ի՞նչ վարակներ կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ժամանակ:

Հերպետիկ անգինա (Հերպես վիրուս)

Այս տհաճ վարակիչ հիվանդությունը ծանոթ է շատերին: Այն բնութագրվում է կուլ տալու խանգարմամբ, սրտխառնոցով եւ նույնիսկ ջերմությամբ:

Քլամիդիային վարակ

Քլամիդիան փոխանցվում է սերմնաժայթքումով: Ռիսկի խումբը այն մարդիկ են, ովքեր հաճախ սեռական հարաբերություն ունեն շատ տարբեր զուգընկերների հետ: Վարակը փոխանցվում է անուսի միջոցով եւ օրալ սեքսի ժամանակ:

Կանդիդոզային վարակ

Հայտնի է նաեւ որպես սնկախտ: Հիվանդություն, որը առանձնապես վտանգավոր չի թվում, սակայն, եթե անտեսվում է, կարող է նույնիսկ հանգեցնել անպտղության: Ընդհանուր առմամբ ընդունված է, որ սնկախտը բացառապես կանանց հիվանդություն է, բայց դա այդպես չէ, միկրոօրգանիզմները ազդում են նաեւ առնանդամի լորձաթաղանթի վրա:

Գոնորեա

Այս հիվանդությունը հազվադեպ է փոխանցվում օրալ սեքսից, բայց դրա հավանականությունը բացառված չէ: Գոնորեան վարակային  հիվանդություն է, որը բնութագրվում է թարախային արտադրությամբ:

Սիֆիլիս

Այս հիվանդությունը չափազանց հազվադեպ է փոխանցվում օրալ ճանապարհով: Վարակի փոխանցման համար անհրաժեշտ է բավականին մեծ քանակությամբ հեղուկ, եւ դա միշտ չէ, որ պատահում է օրալ սեքսի ժամանակ:

Կարո՞ղ է ՄԻԱՎ-ը փոխանցվել օրալ սեքսից: Կա մի առասպել, որ այդ ժամանակ ՄԻԱՎ-ը վարակելը բավականին հեշտ է, բայց վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս: Իմունային անբավարարության վիրուսով հնարավոր է վարակվել միայն այն դեպքում, եթե զուգընկերներից մեկի լնդերը ունի արյունահոսող մակերեսներ, իսկ մյուսը ՝ սեռական օրգանների վրա վնասվածքներ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը