Ինչ ուտել՝ սեռական կյանքի որակը լավացնելու համար

Ինչ ուտել՝ սեռական կյանքի որակը լավացնելու համար

Medicine Ipress 2021-07-11 22:30:00 3450
so_V2L7A.jpg

Ինչպես կսնվես, այդպես էլ անկողնում քեզ կդրսևորես: Սնվելու և սեքսի ախորժակները խիստ փոխկապակցված են:

Վաղուց հայտնի է, որ սննդամթերքի տեսակից կախված է սեռական և վերարտադրողական կյանքի որակը: Սեքսուալ հաղթանակներ նվաճելու նպատակով հավանաբար շատերը փորձած կլինեն ավանդական բոլոր հայտնի հնարքները: Այս հարցում մեծ դեր ունեցավ հատկապես  «Ինն ու կես շաբաթ» էրոտիկ ֆիլմը, որը դիտելուց հետո լայն տարածում գտավ սիրեցյալի մարմնին բալի մուրաբա քսելու տարբերակը:

Սեքսուալ խոհանոցում մեծ ուշադրության են արժանի ֆոսֆորով հարուստ մթերքները: Դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը: Այդ ձկներից են` կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաև մեր հանրահայտ իշխանը:

Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն նաև մրգերը: Արևելքում ցայսօր նռան հատիկները խորհուրդ են տրվում զուգընկերոջը` սիրո գիշերից առաջ: Այս կարգի «օգնական» է համարվում նաև անանասը:

Բանջարեղենից առանձնացնում են ծաղկակաղամբը և գազարը: Ընկույզը (հատկապես` սովորական, նուշը և պիստակը) պարունակում են վիտամինների և միկրոէլեմենտների բացառիկ հավաքածու. դրանք անփոխարինելի են հոգնածության և սթրեսների ժամանակ:

Շատերը, հատկապես երիտասարդները այն թյուր կարծիքի են, թե ալկոհոլը, իբր, խթանում է սեռական ցանկությունը և ուժեղացնում պոտենցիան: Սեքսոպաթոլոգները այս տեսակետի հետ կտրականապես համաձայն չեն: Հարբեցողությունը «ստիպում» է մեր լյարդին արտադրել հսկայական քանակությամբ ֆերմենտներ, որոնք քայքայում են տեստոստերոնը` տղամարդու լիբիդոյի (սեռական ցանկության) հորմոնը: Ժամանակակից հետազոտությունները պարզել են, որ միջին տարիքի տղամարդկանց զգալի մասը չի կարողանում էրեկցիայի հասնել անգամ երեք կում լիկյորից հետո (հարյուր գրամից քիչ պակաս): Իսկ երկարատև հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողության և անպտղության:

Թունդ ըմպելիքներ օգտագործելը, ինչպես նաև մեծ քանակությամբ գարեջուր կամ գինի խմելը սպառում է ֆոլաթթվի պաշարները: Օրգանիզմում նրա պակասի ախտանշաններն են` դյուրագրգիռություն, մոռացկոտություն, թուլություն, հոգնածություն, հաճախակի լուծ, գլխացավ և սեքսուալ ակտիվության նվազում: Այնպես որ, ինքներդ որոշեք` խմե՞լ, թե՞ ոչ:

Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է: Չնայած հաստատված է, որ սեռական գրգռման ժամանակ սովի զգացումը ճնշվում է: Հարաբերությունից առաջ խորհուրդ է տրվում թեթեւ սնունդ ընդունել: Ճիշտ սնունդ ընդունելու դեպքում, բնականաբար, կարող եք բարելավել նաեւ սեռական ֆունկցիան: Առաջին հերթին  ընդունած սնունդը պետք է լինի լիարժեք: Այսինքն՝ ածխաջրերով ու սպիտակուցներով հարուստ: Երկրորդը՝ գոյություն ունի հատուկ սննդակարգ, որը խթանում է սեռական ֆունկցիան: Սեռական ֆունկցիայի վրա դրական է ազդում  մսեղենը, ծովամթերքը, սունկը: Մսեղենը ցանկալի է լինի ոչ տապակած, այլ շոգեխաշած: Ի դեպ, հիշեք, որ սեռական ֆունկցիայի վրա վատ են անդրադառնում կոֆեին պարունակող ըմպելիքները՝ գազավորված հյութերը, թեյը, սուրճը եւ, իհարկե, ծխախոտը: Մարդու օրգանիզմում վիտամինները պետք է լինեն բավարար քանությամբ: Իսկ դրանցից ամենապետքականը սեռական ֆունկցիայի համար E վիտամինն է, որին, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված՝ անվանում են վիտամին սեքս: Վերջինն էլ շատ կարեւոր նշանակություն ունի սեռական գեղձերի լավ աշխատանքի համար: Վիտամին E կա ցածրորակ հացերի մեջ, հացահատիկի, ընկույզի:

Սեքսուալ և վերարտադրողական ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ` ի պատիվ հին հունական սիրո աստվածուհու` Աֆրոդիտեի:

Նեխուր:  Աֆրոդիզիակների շարքում այս բույսը առաջատարներից է: Պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի մարկիզա դե Պոմպադուրը, ով «անկողնային վագրուհի» էր, միշտ նեխուրով տաք շոկոլադ էր ըմպում:

Ընկույզ: Հնդկացիները, արաբներն ու չինացիները սեռական կարողությունը պահպանելու և սերմնաբջիջների որակը լավացնելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում: Իսկ պնդուկը համարում են «կրքի կորիզ»` իր գրգռիչ ազդեցության պատճառով: Հնդկաստանում է սիրային լավագույն ուտելիքներից է նաև մեղրով պիստակը:

Ռեհան: Այս հոտավետ բույսը ցայտուն կերպով ուժեղացնում է սեռական ցանկությունը` լիբիդոն: Այդ տեսակետից այն խորհուրդ է տրվում պարտադիր և հաճախակի օգտագործել 50-ն անց մարդկանց:

Սոխն ու սխտորը բոլոր ժամանակներում էլ հայտնի են եղել իբրև սեռական ցանկության խթանիչներ: Այդ պատճառով իրենց հայրենիքում` Եգիպտոսում, սոխն ու սխտորը սուրբ բույսեր են համարվում:

Մեղր: Ինչո՞ւ է ամուսնական առաջին ամիսը կոչվում «մեղրամիս»: Որովհետև մեղրը նույնպես հրաշալի աֆրոդիզիակներից է: Հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները մի ամիս շարունակ մեղրաջուր էին խմում` իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով: Մեղրը հրաշալի միջոց է սերմնաբջիջների ակտիվությունը խթանելու համար:

Սմբուկը, ինչպես նաև լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը սեքսուալ կյանքը կարող են դարձնել ավելի հետաքրքիր և հագեցած: Կարևորը` ամեն ինչը` չափի մեջ և ճիշտ ձևով: Միևնույն մթերքը քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է ակտիվացնել սեռական ցանկությունը, իսկ չարաշահելու դեպքում, ընդհակառակը, կարող է ընկճել:  

Առողջ սերունդ և սեքսուալ ընտիր ախորժակ ունենալու համար ցանկալի է սննդակարգում ընդգրկել կաթնաշոռ, մեղր, ձու, ձուկ, հավի (տավարի) միս: Հատկանշական է, որ վերոնշյալ սնունդը ցանկալի է ընդունել զատ-զատ և առանց հեղուկների հետ խառնելու, ինչպես սովորաբար մենք անում ենք: 

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն