Ինչ է նշանակում երազում սեքսով զբաղվելը

Ինչ է նշանակում երազում սեքսով զբաղվելը

Medicine Ipress 2021-07-06 23:21:00 150912
azx_iyf9v.jpg

Գրեթե յուրաքանչյուրս կյանքում գոնե մեկ անգամ անկեղծ երազ ենք տեսել: Մեկը երազում մահճակալ է կիսել իր կուռքի հետ, իսկ ինչ-որ մեկն էլ սիրով է զբաղվել իր նախկինի հետ:

Ոչ թե նորից, այլ կրկին

Երազում սե՞քս եք տեսել ձեր նախկին սիրեկանի հետ: Մի շտապեք վերականգնել այդ հարաբերությունները: Նման երազը չի նշանակում, որ հին սիրավեպը արժանի է ուշադրության: Ամենայն հավանականությամբ, դուք պարզապես ձեր նախկին զուգընկերոջ հետ կետեր չեք դրել բոլոր «i»-երի վրա, այնպես որ ենթագիտակցորեն ցանկանում եք պարզել անորոշ կետերը: Եվ նրանք, ովքեր իրենց նախկինի մասին էրոտիկ երազաներ են տեսնում, գտնվելով նոր հարաբերությունների մեջ, պետք է մտածեն` արդյո՞ք ձեր սիրավեպը բավականաչափ ուժեղ է:

Դու իմ ընկե՞րն ես

Եթե ​​երազում տեսել եք սեռական հարաբերություն ընկերոջ կամ անձի հետ, որին հաստատ սիրեցյալ չեք կարող անվանել, մի շտապեք նահանջել կամ, ընդհակառակը` էլ ավելի սերտացման պլաններ կազմել: Գուցե իրականում դուք ջերմ զգացմունքներ ունեք նրա հանդեպ: Հիշեք նաև, թե ինչպիսին էր երազային շփումը: Նենց ոչի՞նչ: Ամենայն հավանականությամբ, դուք ենթագիտակցորեն անհանգստանում եք ձեր ընկերոջ համար, միգուցե՞ նա այժմ փորձանքի մեջ է:

Սա աշխատանքային է

Գործընկերոջ հետ սեքսի մասին երա՞զ եք  տեսել: Զարմանալի չէ: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում աշխատավայրում: Յուրաքանչյուր աշխատանքային օրը որոշակի հետք է թողնում ենթագիտակցության վրա: Եթե ​​դուք հավանել եք ձեր հաջողակ գործընկերոջը, ուրեմն կարիք ունեք  նույն որակներն ունենալ՝ առաջ շարժվելու համար:

Ես այդպիսին չեմ

Եթե երազ եթե տեսնում, որում սեռական հարաբերություն եք ունենում ձեր սեռի զուգընկերոջ հետ, չի նշանակում, որ ձեր կողմնորոշման մեջ որևէ փոփոխություն է տեղի ունեցել: Ի՞նչ է դա: Դա «զարթոնքի կոչ է», որ ժամանակն է բարձրացնել ինքնագնահատականը և սկսել սիրել ինքներդ ձեզ:

Աստղ անկողնում

Երազում սեքսո՞վ եք զբաղվել Բրեդ Փիթի կամ Անջելինա Ջոլիի հետ: Ամենայն հավանականությամբ, այս երազանքը մարգարեական չի լինի: Դա պարզապես նշանակում է, որ իրականում դուք էլ եք ուզում դառնալ սիրված և պահանջված մարդ:

Ո՞վ ես դու

Անծանոթի հետ սեքսը նույնպես ոչ մի կապ չունի իրականության հետ: Նրանք, ովքեր գիշերը անկողնում անցկացնում են անծանոթ մարդու հետ, թեկուզ երազում, երջանիկ մարդ են: Ինչո՞ւ այո, քանի որ անծանոթ զուգընկերոջ հետ սեքսի մասին երազը խոսում է ներդաշնակության և ճիշտ ուղու մասին:

Ես չեմ ուզում և չեմ անի

Երազ տեսե՞լ եք ձեր կամքին հակառակ սեքսի մասին: Դա նշանակում է, որ իրականում ինչ-որ մեկը մանիպուլացնում է ձեզ և փորձում է օգտագործել: Մարդիկ կարող են մի բան ասել և մտածել մեկ այլ բանի մասին: Փորձեք դիտարկել ձեզ շրջապատող մարդկանց: Նրանցից ոմանք սխալ են վարվում ձեր նկատմամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը