Արեւի այրվածք. Ի՞նչ չի կարելի անել

Արեւի այրվածք. Ի՞նչ չի կարելի անել

Medicine Ipress 2021-06-06 19:46:00 4200
mlph_Br3m-.jpg

iPress.am- Ամռանը արեւի այրվածք ստանալու վտանգը մի քանի անգամ աճում է: Արեւի այրվածքը կարելի է ճանաչել այն ախտանիշներով, որոնք քաջ հայտնի են մարդկանց մեծամասնությանը՝ թեթեւակի այրվածքի դեպքում դա մաշկի կարմրություն է, երբեմն հոգնածության եւ գլխապտույտի զգացում: Ավելի ուժեղ (II աստիճանի) այրվածքի դեպքում կարող են բշտիկներ առաջանալ:

Սովորաբար արեւի թեթեւ այրվածքը, որի դեպքում ուժեղ գրգռվածություն եւ բշտիկներ չկան, անցնում է 3-5 օրվա ընթացքում, բայց ավելի լուրջ դեպքերում վերականգնման համար 2 շաբաթ է պահանջվում:

Իմունային համակարգը թուլացնող գործոնները, ներառյալ շաքարախտը, ճարպակալումը, ծխելը եւ արյան շրջանառության խախտումները, կարող են դանդաղեցնել ապաքինումը:

Հաճախ մարդիկ սխալ են խնամում այրված մաշկը, ինչը դանդաղեցնում է ապաքինման գործընթացը:

Ի՞նչ չի կարելի անել արեւի այրվածքի դեպքում:

  • Չի կարելի մաշկին թթվասեր եւ այլ կաթնամթերքներ քսել: Խնդիրն այն է, որ կաթնաթթուները եւ խմորման մթերքները կարող են անկանխատեսելի քիմիական ռեակցիաներ հրահրել:
  • Չի կարելի մաշկին արեւածաղկի, կոկոսի կամ որեւէ այլ բուսական յուղ քսել: Այն ստեղծում է խիտ թաղանթ, ինչը խանգարում է ջերմափոխանակությանը, որի պատճառով այրված մաշկը չի հովանում, այլ, ընդհակառակը, ավելի է գերտաքանում: Այս ամենը կարող է խորացնել գրգռումը եւ հանգեցնել այտուցի:
  • Մոռացեք թեյով, հում բանջարեղենով եւ մրգերով թրջոցների մասին, քանի որ այրվածքի դեպքում դրանք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
  • Խորհուրդ չի տրվում օգտագործել սկրաբներ, կոշտ ճիլոպներ կամ այլ շերտազատող միջոցներ, քանի որ դրանք կարող են մեծացնել գրգռումը: Թողեք ախտահարված մաշկը բնական ճանապարհով առանձնանա:
  • Խորհուրդ չի տրվում բշտիկները ծակել: Բշտիկները ախտահարված մասերը մինչեւ դրանց ապաքինումը պաշտպանում են վարակից:

Մի մոռացեք նաեւ, որ արեւի այրվածքը, նույնիսկ եթե այն թեթեւ է, վնասակար է մաշկի համար, արագացնում է ծերացման գործընթացը եւ կարող է հանգեցնել քաղցկեղի: Ուստի աշխատեք մաշկը պաշտպանել արեւից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը