Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը մարդու առողջության վրա

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը մարդու առողջության վրա

Medicine Ipress 2021-10-23 15:33:00 1053
covide_5qKLZ.jpg

Fip.am-ը գրում է․ Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի ստեղծմանը զուգահեռ, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում սկսեցին շրջանառվել դրանց՝ մարդու առողջության վրա բացասական ազդեցության մասին տվյալներ:  

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է համեմատել, թե ինչ ռիսկեր կարող է ունենալ պատվաստանյութը և ինչ հետևանքներ է ունենում հենց կորոնավիրուսը՝ մարդու առողջության վրա:   Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը մարդու առողջության վրա  :

Թեև հիվանդների մեծ մասը կորոնավիրուսով վարակվելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում կազդուրվում է, շատերի առողջության համար այս հիվանդությունն ունենում է երկարատև հետևանքներ: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ հետկորոնավիրուսային ժամանակահատվածում մարդիկ ունենում են մի քանի ախտանիշներ, այդ թվում՝ հոգնածություն, հազ, գլխացավեր, դաշտանային ցիկլի փոփոխություններ, կենտրոնացման դժվարություններ:

Այս նշանները կարող են տևել մի քանի ամիս: Ըստ գիտական Nature ամսագրի՝ կորոնավիրուսով հիվանդացածների 80 տոկոսը ունենում է երկարատև 50 ախտանիշներ: Ամենատարածված հինգ ախտանշաններն են հոգնածությունը (58%), գլխացավը (44%), ուշադրության խանգարումը (27%), մազաթափությունը (25%) և շնչահեղձությունը (24%):   Սակայն կորոնավիրուսն ունենում է նաև ավելի լուրջ հետևանքներ մի քանի օրգանների վրա: Ըստ «Մայո» ինստիտուտի՝ կորոնավիրուսն առաջին հերթին ազդում է թոքերի վրա:  

Թոքեր Թոքաբորբի տեսակը, որը հաճախ կապված է COVID-19-ի հետ, կարող է երկարատև վնաս հասցնել թոքերի փոքրիկ օդի պարկերին (ալվեոլներին): Հիվանդության հետևանքով առաջացած սպիական հյուսվածքը կարող է հանգեցնել շնչառության երկարատև խնդիրների: Սիրտ COVID-19-ից ապաքինվելուց ամիսներ անց կատարված թեստերը ցույց են տվել, որ սրտի մկանը վնասվել է նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք ունեցել էին COVID-19-ի թեթև ախտանիշներ: Սա հետագայում կարող է մեծացնել սրտի անբավարարության կամ սրտի այլ բարդությունների վտանգը: Արտի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին ավելի մանրամասն կարդացեք ստորև:

Ուղեղ   Նույնիսկ երիտասարդների շրջանում COVID-19-ը կարող է առաջացնել կաթվածներ և նոպաներ: Կորոնավիրուսը կարող է նաև բարձրացնել Պարկինսոնի հիվանդության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը:

Երիկամներ   Համավարակի սկսվելուց ամիսներ անց արդեն բազմաթիվ բժիշկներ սկսեցին հայտնել, որ կորոնավիրուսով հիվանդանալու ընթացքում և դրանից հետո հիվանդների մոտ երիկամների խնդիրներ են առաջանում: Ամերիկյան Նեֆրոլոգիական հանրության ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ երիկամային խնդիրները կարող են անհանգստացնել վարակվածներին կազդուրվելուց ամիսներ անց, իսկ որոշ հիվանդների մոտ կորոնավիրուսը կարող է հանգեցնել երիկամների գործառույթի ցմահ խանգարման:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը