Ինչ է սիբիրյան խոցը և ինչպես են վարակվում մարդիկ. Հայաստանում վարակի դեպքերի թիվն աճել է

Ինչ է սիբիրյան խոցը և ինչպես են վարակվում մարդիկ. Հայաստանում վարակի դեպքերի թիվն աճել է

Medicine Ipress 2021-07-09 22:21:00 1461
btyy_j_-5_.jpg

iPress.am- Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցով վարակված հիվանդների թիվը հասել է 10-ի: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ:

Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին և  8-ին ևս երեք հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց: Նրանք կանայք են, որոնք հիվանդ կենդանու միսը գնել են ու ենթարկել մշակման: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ավելի ծանր, քան նախորդ ընդունված հիվանդներինը, քանի որ կանայք ինքնաբուժությամբ են զբաղվել և բժշկի դիմել են բավական ուշ:

Բժիշկները հորդորում են չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ սիբիրյան խոցն ինքն իրեն չի բուժվում և պահանջում է կոնկրետ ստացիոնար բուժում: Եթե ժամանակին չդիմել բժիշկներին, ապա հետո ստիպված կլինեք դիմել ավելի բարդացած վիճակով:

Araratnews.am - ը պարզաբանում է, թե ինչ է սիբիրյան խոցը և ինչպես են դրանով վարակվում մարդիկ: Սիբիրյան խոցը' վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է, որի  վարակի աղբյուր են հանդիսանում խոշոր և մանր եղջերավորները, ձիերը և ուղտերը:

Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի: 

Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում: Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս:  

Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետևանքով: Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի:

Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետևանքով: Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի: ճարակաբանական նշանակություն չունի:  

Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձև՝  

Մաշկային՝ ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է:

Այն զարգանում է խախտված մաշկի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետևանքով:  Ախտանշաններ՝ տենդ, մանր բշտերի և խոցերի խումբ, որոնց շրջանում առկա է քորի զգացողություն, մաշկի անցավ խոց՝ սև կենտրոնով, այտուց խոցի շուրջը:

Ստամոքսաղիքային՝ զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս և ենթամթերք: Ախտանշաններ՝ տենդ, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուց, ցավ կոկորդում, ցավոտ կլման ակտ, խրպոտություն, սրտխառնոց և փսխում, հատկապես՝ արյունային, դիարեա կամ արյունային լուծ, գլխացավ, որովայնի ցավ, ուշագնացություն, որովայնի (ստամոքսի) այտուց:  

Ինհալյացիոն՝ զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ: Ախտանշաններ՝ տենդ, կրծքավանդակում տհաճ զգացողություն, հևոց, գիտակցության խառնվածություն կամ գլխապտույտ, հազ, ցավ կրծքավանդակի ստորին հատվածում, սրտխառնոց, փսխում, գլխացավ, քրտնարտադրություն, հաճախ՝ առատ, ծայրահեղ հոգնածություն, մկանացավեր:

Ներարկումային՝ դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում:  Ախտանշաններ՝ նման են մաշկային սիբիրյան խոցին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը և մկանները:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը