ՀՀ–ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է Կովկասում

ՀՀ–ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է Կովկասում

Medicine Ipress 2020-05-04 20:13:00 1689
Հետևեք մեզ՝ Telegram-ում
jg_-ZM5w.jpg

Հայաստանը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվով շարունակում է առաջատար մնալ տարածաշրջանում։ Մայիսի 4-ի առավոտյան վարակվածների թիվը հասել է 2507-ի, մահացել է 39 մարդ։

Հարևան Վրաստանում և Ադրբեջանում COVID-19 վարակի դեպքեր ավելի շուտ են հայտնաբերվել, քան Հայաստանում։

Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել 593 մարդ, մահացել` 9-ը:

Ադրբեջանում արձանագրվել է վարակի 1932 դեպք, մահացել է 25 մարդ:

Поделиться
Класс
Send