Հաղթանակի բերած պերճանքն ու բացահայտած թշվառությունը

Հաղթանակի բերած պերճանքն ու բացահայտած թշվառությունը

Հասարակական Ipress 2021-12-20 16:52:00 2418
malena_SUsed.png

1in.am-Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթեց Փարիզում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում, որին մասնակցում էր Եվրոպական հեռարձակողների միության անդամ 19 երկիր: Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների հանրագումարում Մալենան երրորդն էր Լեհաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչներից հետո, իսկ հանդիսատեսի քվեարկության արդյունքում ստացավ ամենաբարձր քվեն և հանրագումարում զբաղեցրեց առաջին տեղն ու դարձավ հաղթող: Մանկական Եվրատեսիլի նախընթաց փուլը հուշում էր, որ մեր մասնակիցն ունի հաղթելու մեծ հավանականություն, քանի որ նրա կատարմամբ երգն ու հոլովակը առաջին իսկ օրերից արժանացել էին մեծ դիտումների ու հավանումների:

Արդյունավետ աշխատանքի շարունակությունը ի վերջո բերեց հաղթանակի: Հաղթանակ, որն անշուշտ տիեզերական իրադարձություն չէ, և գուցե նույնիսկ չնչին է, կաթիլ է ավերիչ պատերազմի հետևանքով ունեցած մեր պարտության և դրան հաջորդող ծանր իրողությունների ֆոնին: Բայց, դրանով հանդերձ էլ ավելի կարևոր մի կետ, ինչպես օրինակ տարեսկզբին այդպիսին էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ելույթները և հաղթանակները, որոնք, ցավոք, չունեցան հետագա շարունակություն աշխարհի առաջնության ընտրական փուլի հետագա խաղերում:

Սակայն, ինչպես ֆուտբոլի հավաքականը մեծ ոգևորություն պատճառեց պատմական ծանրագույն շրջափուլ ապրող պետությանն ու հասարակությանը, այդպես էլ փոքրիկ Մալենան և նրա թիմը իրենց աշխատանքով ու հաջողությամբ հաղթանակի պերճանք ու հպարտություն պարգևեցին Հայաստանին, որի կարիքը այնքան մեծ է ծանր և կորստաբեր պատերազմից հետո: Այդ պայմաններում, առավել ևս երբ քաղաքական ինչ-ինչ նպատակներով փորձ է արվում հանրության համար ստեղծել իրականության էլ ավելի խորը հուսահատություն առաջացնող պատկեր, ամենափոքր լուսավոր կետն անգամ ստանում է մեծ նշանակություն, հասարակությանը ոգևորելու, կյանքի, սեփական ուժերի հանդեպ վստահություն վերականգնելու, հավատ ձևավորելու, ըստ այդմ նաև ոտքի կանգնեցնելու իմաստով: Այդպիսի իրադարձությունների դերը պետք չէ գերագնահատել, սակայն պետք չէ նաև թերագնահատել յուրաքանչյուր այդպիսի հաջողության նշանակությունը ծանր ժամանակ ապրող ժողովրդի, հանրության, պետության համար: Սակայն, այս ֆոնին առկա է ոչ միայն չգերագնահատելու և չթերագնահատելու, այլ պարզապես բառի բուն իմաստով հաջողության վրա «թույն չթափելու» խնդիր:

Հաղթանակի բերած հոգեբանական պերճանքի, հպարտության ֆոնին, Հայաստանի եվրատեսիլյան հաղթանակը «բացահայտեց» նաև ներքին կյանքում մի թշվառություն, երբ կան մարդիկ ու շրջանակներ, որոնք կարող են պարզապես քաղաքական հայացքներից ու քաղաքական համակրություններից կամ հակակրություններից ելնելով թիրախավորել անգամ այդպիսի վերքաղաքական, ապակուսակցական, մանկական հաջողությունները, միայն այն պատճառով, որ դրանք կարող են «համահունչ» չլինել աղետի և ողբի հավերժ զգացումի վրա կատարված քաղաքական խաղադրույքին: Իսկ Հայաստանի ճանապարհը այլ է, Հայաստանի ճանապարհը աշխատանքով, վստահությամբ, և հենց պատերազմի նահատակների առաջ մեր հավերժ պարտքով ոտքի կանգնելն ու կյանքի ամենատարբեր ոլորտներում փոքր ու մեծ հաղթանակներով ամրանալն է, «շարք վերադառնալն» է: Մալենան դրա օրինակն է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը