Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

Իրադարձային Ipress 2025-05-18 00:03:00 3678
img9523_PVv5T.jpeg

Oragir.News-ը վերջին օրերի իր հրապարակումներում քանիցս անդրադարձել է Արարատի մարզի Մխչյան գյուղի Ք. Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին. բարձր դասարանների տղաները, զուգարանում կապկպելով 4-րդ դասարանցուն, ստիպել են թմրանյութ ընդունել:

Oragir.News-ի աղբյուրներից մեկը, որը Մխչյանի բնակիչներից է, անանուն մնալու պայմանով՝ նոր մանրամասներ է ներկայացրել միջադեպից:

 
Դեպքի օրը, երբ տուժած երեխան տուն է վերադարձել, մայրը նկատել է նրա տարօրինակ պահվածքը և հարցուփորձ արել: Երեխան պատմել է, որ իրեն զուգարանում կապել են, ինչ-որ սպիտակ փոշի լցրել բերանը և ստիպել, որ կուլ տա: Այնուհետև բարձր դասարանի տղաներից մեկն ասել է, որ եթե դա երեխային դուր գա, ինքը էլի կբերի:

Մայրը երեխայի հետ գնացել է վերոնշյալ բարձրդասարանցու տուն՝ պարզաբանելու կատարվածը: Վերջինիս մայրը պաշտպանել է որդուն՝ հերքելով տեղի ունեցածը, ինչից հետո վիճաբանություն է ծագել, ու ծեծկռտուք սկսվել:

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն, վերջիններս հայտնվել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Սակայն կողմերից ոչ մեկը պարզաբանում չի տվել տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառների մասին:

Թեպետ՝ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխչյանի բնակիչների փոխանցմամբ՝ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ նրանց՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:

Նշենք նաև, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը, որը դպրոցի զուգարանում կապկպել է 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո աշակերտների մոտ կախվածություն է առաջացել, Քննչական կոմիտեից 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Աշակերտին 2 ամիս տնային կալանք է տրվել։i

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը