ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում

Հասարակական Ipress 2025-05-07 21:36:00 6558
img9407_FW36Z.jpeg

Մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում, նախնական վարկածի համաձայն, գետն ընկած 2 տարեկան Տիգրանին արդեն 4-րդ օրն է չի հաջողվում գտնել։

Այսօր փրկարարական ջոկատները կրկին վաղ առավոտից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները Մարմարիկ գետի երկայնքով։

Հարկ է նշել, որ փոքրիկի ծնողները հակված չեն հավատալու գետն ընկնելու վարկածին և կարծում են, որ երեխային գողացել են։

Այս անորոշ վիճակից օգտվելով՝ որոշ անձինք անծանթ համարներից զանգահարում են ծնողներին, պապիկին և պնդում, որ երեխան իրենց մոտ է։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս 4 օրերի ընթացքում ընտանիքը ստացել է տարբեր զանգեր, որ երեխան Արտաշատում է, Մարգարայում է, զանգողների մոտ է, երբ ծնողները խնդրել են նկար ուղարկել, զանգահարողն ասել է՝ արդեն փախավ երեխան, չհասցրինք բռնել։

Ավելին, ինչ-որ անձինք զանգել և ասել են ձեր երեխային 2 ժամից կբերենք գյուղ մտնող կամուրջի մոտ, սակայն 2 ժամ անց ոչինչ էլ չի եղել։

Ծնողները սարսափելի վիճակում են և նրանց այս վիճակից օգտվողները շատ են։

ArmLur.am-ի հետ զրույցում Մարմարիկի համայնքապետ Արթուր Քարամյանը հայտնել է, որ, այո, եղել են նման զանգեր, հոգեկան խնդիրներ ունեցող անձինք են եղել, իսկ շատերը զանգահարել են սրտացավությունից ելնելով։

Անբարեխիղճ մարդկանց զանգերը, այդ թվում օտարերկրյա հեռախոսահամարներով, ստեղծում են վախի և տագնապի մթնոլորտ:

Քարամյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ փրկարար ջոկատներից բացի կամավորական այլ ջոկատներ ևս եկել են և ամբողջ գետի երկայնքով ինտենսիվ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը