Որդու հարսանիքը բուն պատճառը չէ. ինչու հեռացավ Արտակ Դավթյանը. ուշագրավ մանրամասներ

Որդու հարսանիքը բուն պատճառը չէ. ինչու հեռացավ Արտակ Դավթյանը. ուշագրավ մանրամասներ

Քաղաքական Ipress 2020-06-08 19:10:00 4089
hq_ifpd7.jpg

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել։ Նշենք, որ երեկվանից բուռն քննարկվում է նրա որդու հարսանիքի մասին տեղեկությունը, իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայտնել էր, թե քննարկումներ է տեղի ունենալու և արդյունքների մասին կհայտնեն:

Նա ազատման դիմումը ներկայացրել է առավոտյան, որը հաստատվել է, սակայն պաշտպանության նախարարությունում տարածված տեղեկությունների համաձայն, ինտրիգը նաև այլ բանում է կայանում: Բանն այն է, որ Բագրևանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությանը և, որը պատկանում է Արտակ Դավթյանին, տարածված տեղեկությունների համաձայն, հայտարարագրերում ներկայացված չէ:

Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել:

Հավելենք, որ երեկ, չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին, որդու հարսանիքը բազմամարդ է եղել։ Դավթյանն այսօր արձագանքել էր այդ հրապարակումներին և նշել, որ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:

«Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը