Կորոնավիրուսի նոր 28 դեպք է գրանցվել, ևս 12 անճշտություն ենք գտել, դրա համար է թիվը դարձել 40. Վարչապետի պարզաբանումը

Կորոնավիրուսի նոր 28 դեպք է գրանցվել, ևս 12 անճշտություն ենք գտել, դրա համար է թիվը դարձել 40. Վարչապետի պարզաբանումը

Medicine Ipress 2020-04-09 16:34:00 2475
l-3uporp2mna_gIwFk.jpg

Երեկ մենք իրականացրել ենք 236 թեստ, որից դրական է 28-ը, սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ, որ նոր բուժվածների թիվը 24 է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանեց, թե այդ իօնչպես է ստացվել, որ պաշտոնապես հայտարարվել է 40 նոր դեպքի մասին, իսկ ինքը նշեց 28 թիվը. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն թարմացվում են տվյալները:

Այս ճշգրտումների ընթացքում հայտնաբերել ենք 12 անճշտություն: Իհարկե, եւս մեկ անգամ դրանք կստուգվեն: Հետեւաբար, պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք: Առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք: Այպիսի անճշտությունները հնարավոր են, որովհետեւ դա կապված է լինում մի հիվանդին մյուս հիվանդանոց տեղափոխելու հետ, հիվանդանոցից դուրս գրվելու եւ այլ տեղ չգրանցվելու հետ»:

Ըստ Վարչապետի՝ առաջիկայում սպասվում է բուժվածների թվի որոշակի աճ, նաև մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների որոշակի աճ: 

«Վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավարումներ պիտի գործեն, բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը այն է, որ վաղվանից արդեն պետք է ստեղծենք օրական հազար թեստի հնարավորություն:


Այսօր խորհրդակցություն ենք ունեցել եւ նախարարը պարզաբանել է, որ այս համատեքստում ինչ պետք է անենք: Առաջին փուլում հնարավոր է թեստերի թիվը հազարի չհասնի, որովհետեւ եկանք եզրակացության, որ պետք է ցուցում լինի: Այսինքն մարդկանց առանց որեւէ չափանիշի հրավիրել ու թեստավորել, դա ուղղակի կլինի ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ կորուստ:

Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես, բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդներին, ենթադրում եմ, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք եւ դրա արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք ընթացիկ իրավիճակի մասին: Վերջին օրերի տվյալներով մենք ընդհանուր առմամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին եւ պարզ է մոտավորապես, թե ինչ է կատարվում»,-ասաց նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը