Ինչո՞վ է վտանգավոր ձեռնաշարժությունը. մեկնաբանում է սեքսոպաթոլոգը (18+)

Ինչո՞վ է վտանգավոր ձեռնաշարժությունը. մեկնաբանում է սեքսոպաթոլոգը (18+)

Medicine Ipress 2022-01-07 23:11:00 11940
vrej_ft526.png

Ձերնաշարժությունը (հոմանիշ` ինքնաբավարարում, ձեռնահարություն, մաստուրբացիա) էրոգեն (տարփածին)  գոտիների, հաճախ` սեփական սեռական օրգանների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով:  

Ձերնաշարժությունը սովորաբար սկիզբ է առնում սեռական հասունացման շրջանում և դադարում սեռական կյանքի սկսվելու հետ: Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով այն պահին, երբ անձը սոցիալական առումով դեռ չի հասունացել: Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացված աճի և ֆիզիկական զարգացման (աքսելերացիա) գործընթացով: Այսպիսով` ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է:

Որպես վատ սովորություն կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները: Առաջացող հաճելի զգացումները երեխան հետագայում ձգտում է վերապրել` դիտավորյալ գրգռելով սեռական օրգանները: Հաճախ այդպիսի զգացումներ նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջանը, որովայնի ստորին մասը, նստատեղը, սեռական օրգանները): Նմանօրինակ երևույթները պետք է դիտարկել իբրև սեռական դաստիարակության կոպտագույն սխալներ:

Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժություն սովորել հասակակիցներից: Առողջությանը ձեռնաշարժության բացասական ազդեցությունը պայմանավորված է ամենից առաջ դրա` չհիմնավորված, չափազանցված և մոգոնված բացասական հետևանքների հանդեպ վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա): Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է հանգեցնել սեռական ոլորտի վրա և կարող է նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանցի բխող անբարենպաստ հետևանքներով հանդերձ: 

Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժության գործողությունից հետո դեռահասը, սովորաբար, իրեն ճնշված է զգում` իր կամազրկության գիտակցման կապակցությամբ: Հաճախ նա ջանում է (թեև ոչ մշտական հաջողությամբ) պայքարել ձեռնաշարժության դեմ, ամաչել դրանից: Որպես կանոն, ձեռնաշարժությամբ զբաղվում են այն դեռահասները, ովքեր շատ ազատ ժամանակ և չօգտագործվող էներգիա ունեն, ինչպես նաև պատշաճ ուշադրության չարժանացած դեռահասները:

Ամենահաճախ հանդիպող տեսակը կոչվում է պատանեկան հիպերսեքսուալության շրջանի մաստուրբացիա: Պատանեկան շրջանին բնորոշ ձեռնաշարժությունը պատանեկան հիպերսեքսուալության դրսևորումներից է, որի հիմքում ընկած է կենսասոցիալ աններդաշնակությունը, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք: Այլ խոսքերով` գոյություն ունի սեռական և սոցիալ հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալապես և իրա¬վա¬բա-նորեն իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ: Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրև փոխարինիչ տարբերակ՝ փոքր-ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որը ստեղծվում է կենսաբանական պահանջը ադեկվատ ճանապարհով բավարարելու անհնարինության հետևանքով: Ծնողները պետք է գիտենան, որ այս շրջանի ձեռնաշարժությունը համարվում է նորմալ, բոլորովին պետք չէ հերթապահել զուգարանի կամ բաղնիքի կողքին՝ անդադար նայելով ժամացույցին: Առավել ևս՝ ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել այն, կամ վախեցնել նրանով, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման:    

Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտարկվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որն ուղղված է հաճույքի ձեռքբերմանը և ինքնաբացահայտմանը:

Օրվա ընթացքում մի քանի անգամ (6-8) ձեռնաշարժությունը կոչվում է ախտաբանական, որն անհրաժեշտ է կանխել: Բայց պետք է պայքարել հմտորեն` անհատական զրույցների ու լրջմիտ խորհուրդների տարբերակով: Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու նկատողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար: Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխաների ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանը և նրա հոգեբանական վերակառուցմանը: Անհարկի ձեռնաշարժությունը կանխելու համար երեխային պետք է պառկեցնել քնելու այնպես, որ ձեռքերը լինեն վերմակի մակերևույթին, հագուստը չպետք է նեղ լինի: Անհրաժեշտ է երեխային վարժեցնել բավականաչափ շարժուն, ակտիվ ապրելակերպին, հանրության հետ հաղորդակցմանը, օրգանիզմի կոփմանն ու սպորտով զբաղվելուն: Դեռահասներին անհրաժեշտ է ներգրավել նրա հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ:

Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները: Պետք է նշել, որ նրանք հաճախ օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնք հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են չափերով մեծանալ: Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և բացելով իրարից:

Եթե տղամարդկանց ձեռնաշարժությունն առավել հաճախ հանդիպում է 13-18 տարեկան հասակում և ավարտվում մոտավորապես 25-27 տարեկանում, ապա կանանց ձեռնաշարժությունը, հակառակը, 25 տարեկանից հետո խթանվում է և իր առավելագույն հաճախականությանը հասնում 30-50 տարեկանում:

Պատճառն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց` կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո): Բացի այդ, կանայք, որպես կանոն ձեռնաշարժությամբ զբաղվում են ինքնուրույն` առանց միջավայրի ազդեցության և հաճախ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են:

Իգական սեռի ներկայացուցիչները պետք է կրեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափի այլ պարագաներ: Մեծահասակների զգայուն վերաբերմունքը, նրանց ժամանակին ու նրբանկատ օգնությունը կնպաստեն խուսափելու երեխաների ու դեռահասների վատ սովորությունից:          

 

 ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

 սեքսոպաթոլոգիայի կլինիկայի

 բժիշկ-սեքսոպաթոլոգ,

բժշկական գիտությունների թեկնածու

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը