COVID-19-ից ապաքինվածները պաշտպանված չեն կրկնակի վարակումից. մասնագետ

COVID-19-ից ապաքինվածները պաշտպանված չեն կրկնակի վարակումից. մասնագետ

Medicine Ipress 2021-03-16 21:08:00 549
ns_rTNkG.jpg

iPress.am-COVID-19-ից ապաքինվածները բոլորովին պաշտպանված չեն կրկնակի վարակումից, ուստի նրանք չպետք է կորցնեն իրենց զգոնությունը եւ չպետք է հրաժարվեն կանխարգելիչ միջոցառումներից: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ ապաքինված պացիենտների մոտ հակամարմինները պահպանվում են մինչեւ 8 ամիս, սակայն դա եւս անհատական է. ոմանց մոտ հակամարմիններն իսկապես պահպանվում են մինչեւ 8 ամիս, իսկ ոմանց մոտ էլ անհետանում են արդեն մեկ ամիս անց: Ուստի մտածել, որ եթե մարդն արդեն ապաքինվել է, ուրեմն պաշտպանված է եւ կարող է մոռանալ կանխարգելման մասին, սկզբունքայնորեն սխալ է:

Մասնագետի խոսքով՝ նույնիսկ եթե COVID-19-ից հետո մարդն ունի հակամարմիններ, միեւնույն է, նա կարող է վարակվել վիրուսի այլ շտամով: Բացի այդ, ապաքինված պացիենտը հստակ չգիտի, թե քանի հակամարմին ունի, եթե նա պարբերաբար հակամարմինների անալիզ չի հանձնում:

Ինչպես նշեց մասնագետը, ապաքինված պացիենտները եւս կարող են պատվաստվել, երբ երկրում բավարար քանակությամբ պատվաստանյութ լինի: Մինչ այդ կպատվաստվեն ռիսկային խմբերում գտնվող մարդիկ:  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը