Ասողին լսող էր պետք, դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում․ Կարեն Պողոսյան

Ասողին լսող էր պետք, դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում․ Կարեն Պողոսյան

Medicine Ipress 2020-06-06 15:41:00 1848
asoxin-lso-er-petq_--lUO.jpg

Ասողին լսող էր պետք։ Դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը և կիսվել մեկ ամիս առաջվա իր գրառմամբ․

«Գիշերային մտորումներ

Անտեսանելի էր թշնամին, եկավ գրեթե միանգամից: Թեթև քամի փչեց արևելքից՝ Չինաստանից: Քամին և վտանգը մարդիկ լուրջ չընդունեցին, թշնամին՝ անտեսանելի, չար կախարդի նման ակնթարթորեն փռեց թևերը քաղաքի վրա և բոլորը քարացան իրենց տներում ու մնացին քարացած:

Մի քանիսը, շատ խիզախներից՝ սպիտակ խալաթներ հագած, մեծ դժվարությամբ սկսեցին պայքարել թշնամու դեմ և օգնել քարացածներին: Պայքարում էին ինքնամոռաց, անձնվեր, թողած իրենց ընտանիքներին և վստահ, որ կհաղթեն ու մարդիկ կկենդանանան քարացած վիճակից:

Պայքարը անհավասար էր ու անհույս, բայց սպիտակ խալաթավորները համառ էին ու խելացի:
Քիչ- քիչ , մեծ դժվարությամբ սայլը տեղից շարժվեց և հույսի նշույլներ ծագեցին: Սակայն քարացած քաղաքացիներին թվաց, թե թշնամին հեռացել է և դուրս վազեցին տներից, լցվեցին փողոցներն ու հրապարակները, սկսեցին ապրել այնպես, կարծես ոչինչ էլ չեր եղել: Սպիտակ խալաթավորները վազում էին մեկից մյուսի մոտ և հորդորում տներում մնալ, բացատրում, որ պայքարը չի վերջացել, խնդրում չխանգարել կռիվը հաղթական ավարտին հասցնել: Իսկ մարդիկ չէին լսում, կարծես խլացած ու ցնորված տոնում էին ու հրճվում:

Իսկ թշնամին հավաքել էր ուժերը և…
Ի՞նչ եղավ հետո:
Գուշակեք ինքներդ:
Չէ՜, մի՜ գուշակեք, ընդամենը մնացեք տանը, լսեք մեր հորդորները: Վտանգը չի անցել, թողեք պայքարենք, թողեք հաղթենք, հետո կնշեք՝ թեկուզ առանց մեզ:

P.S. Պայքարում ենք միասին»,- գրել է Պողոսյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը