Առավոտյան էրեկցիայի պատճառները և որքան հաճախ այն պետք է լինի

Առավոտյան էրեկցիայի պատճառները և որքան հաճախ այն պետք է լինի

Medicine Ipress 2021-09-18 00:09:00 2469
timthumb-5_nCIg9.jpg

iPress.am Առավոտյան էրեկցիան բոլոր առողջ տղամարդկանց համար սովորական երեւույթ է: Եթե ​​առավոտյան տեսնում եք, որ ձեր սիրելին դեռ նույնիսկ չի արթնացել, իսկ նրա առնանդամն արդեն իսկ մարտական ​​է տրամադրված, ուրեմն սա լավ նշան է. ձեր տղամարդն առողջ է: Բայց եթե առավոտյան էրեկցիան անհետացել է, սա արդեն տագնապալի ազդանշան է:

Առավոտյան էրեկցիայի առաջացման մեխանիզմը

Թյուր կարծիք է, որ առավոտյան էրեկցիան միզապարկի լցված լինելու նշան է: Ինչպես նաեւ այն, որ դրա պատճառը էրոտիկ երազներն են: Գիտակցությունն ընդհանրապես չի մասնակցում այս գործընթացին: Պատճառը տղամարդու ֆիզիոլոգիայի առանձնահատկությունների մեջ է: Գիտությունը գիտի առնվազն չորս վարկած այն մասին, թե ինչու է տեղի ունենում առավոտյան էրեկցիան:

Էնդոկրինոլոգիայի միջազգային ընկերության ուսումնասիրության համաձայն, հնարավոր է, որ ուղեղի որոշ հատվածներ փակվում են արագ քնի ֆազայի ժամանակ, և ուղեղը դադարում է առնանդամը վերահսկողության տակ պահել: Այդ պատճառով էլ առաջանում է առավոտյան էրեկցիա: Մինչ ուղեղը սովորաբար կարգավորում է սեռական օրգանները և համոզվում, որ անհրաժեշտության դեպքում էրեկցիա է տեղի ունենում, արագ քնի ֆազայի ժամանակ անդամն ազատ է անել այն, ինչ ուզում է: Իսկ ի՞նչ է այն ցանկանում. հանդես գալ իր ամբողջ փառքով:

Հորմոններն են մեղավոր առավոտյան էրեկցիայի համար

Առավոտյան տղամարդն ունենում է տեստոստերոնի ամենաբարձր մակարդակն օրվա ընթացքում: Սա բացատրում է 40-50 տարեկան հասակում առավոտյան էրեկցիայի բացակայությունը, երբ տղամարդու մարմնում տեստոստերոնի մակարդակը նվազում է: Հետեւաբար, այս երեւույթը կարելի է բացատրել նրանով, որ առավոտյան, բնության թելադրանքով, մարդը գտնվում է իր կարողությունների գագաթնակետին:

Սա ոչ թե էրեկցիա է, այլ առավոտյան վարժություն առնանդամի համար

Գիտնականների մեկ այլ ենթադրություն հիմնված է այն փաստի վրա, որ առավոտյան էրեկցիան առնանդամի` երկար ժամանակ իր մեջ արյան զգալի պաշար պահելու ունակության յուրօրինակ  վարժություն է: Մտածեք դրա մասին. ոչ մի այլ մարմնի մաս չի կարող դա անել: Եթե ​​դուք ամրացնում եք վերջույթը լարանով, որպեսզի արյունը մնա դրա մեջ, ձեռքը կամ ոտքը կդիմանան ընդամենը կես ժամ առանց լուրջ հետևանքների: Իսկ անդամը կարող է արյունը պահել բավականին հանգիստ փեկուզ մեկ ժամ և միևնույն ժամանակ իրեն հիանալի զգալ:

Այսպիսով, առավոտյան էրեկցիան կարող է լինել մարմնի կողմից մշակված վարժության ծրագրի մի մաս, որպեսզի առնանդամը սովորի իդեալական կատարել իր աշխատանքը:

Անգիտակցաբար գրգռում քնած ժամանակ

Նույնիսկ երբ տղամարդը քնած է, նրա մարմինն ընկալում է արտաքին գրգռիչները: Հպվեք ձեր զուգընկերոջ սավանին կամ ազդրին և վերջ: Ուղեղը կգրանցի խթանման փաստը և կորոշի` մենք աշխատում ենք: Այսպիսով, աղջիկներ, եթե առավոտյան տեսնում եք տղայի էրեկցիա, ապա իմացեք, որ դրա պատճառը կարող է լինել ձեր տաք մարմինը:

Որքա՞ն հաճախ պետք է լինի առավոտյան էրեկցիան

Առաջին առավոտյան էրեկցիաներն առաջանում են դեռ արգանդում: Դեռահասների մոտ սեռական հասունացման սկզբից դրանք դառնում են կանոնավոր և ուղեկցում տղամարդուն մինչև մոտ 50 տարեկանը: Գերազանց ֆիզիկական վիճակի և հիվանդությունների բացակայության դեպքում առավոտյան էրեկցիայի հաճախականությունը մնում է մոտավորապես նույն մակարդակի վրա, նույնիսկ 70-ի դեպքում, բայց սա բացառություն է:

Առավոտյան էրեկցիայի ճշգրիտ ժամանակացույց չկա: Այնուամենայնիվ, ուղղակի կապ կա տարիքի հետ: Այն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդ տղամարդկանց, ավելի հազվադեպ՝ տարեց տղամարդկանց մոտ: Նորմալ է առավոտյան էրեկցիա ունենալ և՛ ամեն օր, և՛ շաբաթը մի քանի անգամ:

Կա նաև հազվագյուտ վիճակ, երբ էրեկցիան կարող է տևել մի քանի ժամ ամբողջ գիշերվա ընթացքում, սա կոչվում է ընդմիջվող գիշերային պրիապիզմ: Նման էրեկցիան բավականին ցավոտ է և ինքն իրեն չի նվազում: Վիճակը համարվում է վտանգավոր, և եթե դա տեղի ունենա, անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ, հակառակ դեպքում դա հետագայում կարող է հանգեցնել էրեկցիայի հետ կապված խնդիրների:

Ինչ անել, եթե առավոտյան էրեկցիա չկա

Եթե ​​առավոտյան էրեկցիան անհետացել է տարիքի պատճառով, ապա դա նորմալ է, և պետք չէ անհանգստանալ, այնուամենայնիվ, կարող եք դիմել ուրոլոգի՝ միայն շագանակագեղձի հավանական քաղցկեղը բացառելու համար:

Բայց եթե երիտասարդը «ծանր առավոտներ» չի ունենում, սա արդեն ահանգստանալու ահազանգ է: Ամենապարզ պատճառը կարող է լինել սթրեսը կամ ծանր աշխատանքը: Այդ ժդեպքում բավական է քնել և պատշաճ հանգստանալ: Այնուամենայնիվ, կան այլ պատճառներ առավոտյան էրեկցիայի բացակայության համար, որոնք արդեն իսկ ազդարարում են առողջական լուրջ խնդիրների մասին: Օրինակ, ինչպիսիք են.

ա) հիպերտոնիկ հիվանդություն,
բ) քնի խանգարումներ,
գ)շաքարախտ,
դ)հորմոնալ անհավասարակշռություն,
ե)անոթային հիվանդություն,
զ)էրեկցիայի խանգարում:

Առավոտյան էրեկցիայի բացակայությունը խոսում է նաև ընդհանուր առմամբ մեծ թվով վնասակար սովորությունների պատճառով վատ ֆիզիկական վիճակի մասին: Չեն բացառվում հոգեբանական խնդիրները: Դժվար է հստակ որոշել, թե ինչն է ազդել էրեկցիայի վրա, ուստի խնդրի միակ ճիշտ լուծումը հիվանդանոց գնալն է:

Որքան լավ է մարմնի վիճակը, այնքան ավելի հաճախ է լինում առավոտյան էրեկցիա: Շատ դեպքերում, ուժը վերականգնելու համար բավական է լիարժեք հանգստանալ, վերսկսել ֆիզիկական վարժությունները և ճիշտ սնվել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը