«Ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է». Գեորգի Պողոսյան

«Ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է». Գեորգի Պողոսյան

Medicine Ipress 2021-01-24 12:50:00 2091
georgi-poxosyan_uanjB.jpg

Այսօր գիտնականների, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ քննարկման ժամանակ բժիշկ Գեորգի Պողոսյանն ասաց, որ պետք է դադարել մտածել, թե ի դեմս գործող իշխանության՝ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր աշխատել չգիտեն:

Բժիշկն անդրադարձավ օրեր առաջ «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշմանը, ըստ որի՝ Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ:

«Այսօր լսեցի, որ նրանք ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում հիմա սոսկալի վիճակ է, այդ վակցինան չի աշխատում և շատ թանկ է, ինչ է որ՝ ռուսականը չբերեն, որը շատ էֆեկտիվ է և պրակտիկորեն աշխատող վակցինա է:  Աշխարհը դա ընդունեց, Բրազիլիան է դա ընդունում, Էմիրաթները, Վենգրիան, շատ երկրներ: Ինչո՞ւ են դա անում: Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն: Նայեք՝ Անգլիայում ի՞նչ է կատարվում, այդ վակցինան չի աշխատում, ու հենց այդ վակցինան են ուզում բերել»,- ասաց Պողոսյանը:

Բժիշկը պնդեց, որ գործող իշխանության վատ աշխատանքի օրինակները շատ են: Դրանցից մեկն էլ այն է, որ մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ Առողջապահության նախարար է նշանակվել մի մարդ, ով մասնագիտությամբ իրավաբան է:

«Վերցնել նշանակել Առողջապահության նախարար մարդու, ով կյանքում  մի հիվանդի մատով չի կպել, գաղափար չունի, թե դա ինչ է նշանակում, իսկ բժշկին նշանակել Շիրակի մարզպետ: Էդ մենակ մի բանի համար է արվում՝ քանդելու, մենք գործ ունենք թշնամու հետ: Մենք իրենց  դաշտում չենք կարող հաղթել: Մենք մեր կրթությունը, ինտելեկտը պետք է դնենք մի կողմ և իրենց դեմ պայքարենք այնպես, ինչպես թշնամու դեմ: Այստեղ նստած է վիրաբույժ, նա գիտի՝ որտեղ թարախ կա, պետք է հեռացնել, դեղը չի օգնի, մենք շատ բարի ձևով ենք նրանց հետ վարվում»,- ասաց Պողոսյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը