Ամուսնական դավաճանությունները եվ նրանց դրդապատճառները

Ամուսնական դավաճանությունները եվ նրանց դրդապատճառները

Medicine Ipress 2021-06-11 22:50:00 396
mkf_ThZYr.jpg

iPress.amԻնչու՞ են դավաճանում ամուսիններ Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին և երազանքներին:

 Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը:

 Իհարկե անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը Ձեր մեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալ ամուսինը, կարող է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք, կամ շատ կաշկանդված եք սեքսում և չեք սիրում էքսպերեմենտներ կամ էլ խանդի տեսարաններից Ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժոխքի:                              

Դավաճանությունների մեջ կարելի է տղամարդու և կնոջ միջև տեսնել բիոլոգիական սկզբունքը, օրինակ տղամարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը մոնոգամ, բայց այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում է շտկել հասարակությունը և կրոնը: Տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, նրանց սեռական կապերը լինում են հարաբերական կարճաժամկետ, նրանք աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացմունքները, որոնք չեն ստանում իրենց կնոջից և հակված են ընտրել ավելի երիտասարդ ընկերուհի: 

Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խոր և ռադիկալ քայլերի և հիմանականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկեր: Տղամարդկանց մեծ մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում գտնում են, որ ամուսնական կյանքը իրենց մոտ արդեն կրում է ձևական բնույթ: Եթե համակարգենք հիմանական հոգեբանական և սեքսուալ պատճառները տղամարդկանց և կանանց դավաճանությունների մենք կունենանք հետևյալ տարբերակները.

·  Մարդիկ ենորոնք իրենց համարում են կատարյալմտածում են ենոր արժանի են ավելի լավ կյանքի և անընդհատ փնտրտուքների մեջ են գտնվում:

·  Հիասթափված մարդիկորոնք չեն գտել իրենց սեքսուալ անդորրը իրենց ամուսնության մեջ:

·  Մարդիկորոնք ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինքնահաստատվելու նպատակով:

·  Մարդիկորոնք խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ:

·  Երբեմն դավաճանում են ի պատիժ իրենց ամուսնուորին կասկածում են դավաճանության մեջ:

·  Կայացած կանանց և տղամարդկանց որոշ մասիր կենսակերպի մի մաս է համարում դավաճանությունըորովհետև դա ընկերական շրջապատում ավելնորդ գլուխ գովելու և ինքնահաստատման գործոն է:

·  Որոշ դեպքերում դավաճանությունը կարող է դրդել թաքնված մարմնավաճառությանըայսինքն երբ այդ կապի մեջ հիմնական գործոնը նյութականն է:

·  Դավաճանության սպորտսմեններորոնք ունեն նույնիսկ գրառումներ անուններովտարեթվերով և նրանց հետաքրքրությունը միայն քանակն էև ոչ թե սեռական հարաբերությունը:

·  Կան մարդիկորոնք սիրում են երկու և ավելի անձնավորությունների և չեն համարում դա դավաճանություն:

·  Որոշ դեպքերում կա թաքնված ցանկություն իրականացնել որոշակի սեքսուալ գործողություններ իր սեքսուալ զուգընկերոջ հետբայց դա համարում ենոր դա հարիր չէ իրականացնել ընտանեկան կյանքում և փնտրում են այլ սեքսուալ կապեր:

·  Կան մարդիկորոնք ենթագիտակցաբար փնտրում են իրենցից տարիքով բավականին մեծ անձնավորությունների դրանով լրացնում են չստացված սերը և ուշադրությունըորից նրանք զրկված էին մանուկ հասակումփաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և՛ ծնող և՛սեքսուալ զուգընկեր:

·  Որոշ դեպքերում դավաճանությունների ներքո լինում են հոգեկան շեղումներ:

·  Լինում են դեպքեր երբ չեն համարում սեքսը մարմնավաճառի հետ դավաճանությունքանի որ գտնում ենոր չկա հոգեկան կապայլ դա զուտ մարմանկան հաճույք է:

Իհարկե դավաճանության դաշտում տղամարդիկ և կանայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որովհետև կան երկակի ստանդարտներ հասարակությունում: Որոշ դեպքերում նույնիսկ տղամարդու դավաճանությունները “ողջունելի” է, իսկ կնոջը` քննադատելի: Ամուսնացած տղամարդիկ ունեն ավելի շատ ժամանակ դավաճանության համար, ավելի ազատ են ընտանեկան հոգսերից, երեխաների դաստիարակությունից և այլն: Բացի դրանից կանայք ավելի շատ են ապրում հիասթափություն դավաճանությունններից քան տղամարդիկ և ի վերջո տղամարդը ավելի խանդոտ են և ցավալի են ընդունում կնոջ դավաճանությանը, որը հղի է դառը հետևանքներով:

Մի խոսքով եթե դուք Ձեզ ծրագրել եք դավաճանության, ապա դուք գողանում եք Ձեր երկրորդ կեսի երջանկությունը: Ձեզ ես առաջարկում եմ լինել ազնիվ նայել մի քանի քայլ առաջ և չփոխել կարճաժամկետ հաճույքները ընտանեկան արժեքների հետ:

Աղբյուրը՝ sexology.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը