4 բուսական մթերք, որոնք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ

4 բուսական մթերք, որոնք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ

Medicine Ipress 2020-03-05 23:39:00 429
ironfoodsthumb_Sra_I.jpg

Երկաթը շատ կարևոր նյութ է օրգանիզմի համար, իսկ դրա դեֆիցիտը կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների, այդ թվում՝ երկաթդեֆիցիտային անեմիայի (սակավարյունություն) զարգացման պատճառ: Այս տարրի մակարդակն օրգանիզմում բարձրացնելու համար մարդիկ սովորաբար օգտագործում են կենդանական ծագման մթերք, սակայն երկաթով հարուստ կարող է լինել նաև բուսական ծագում ունեցող մթերքը, ինչը լավագույն այլընտրանքային տարբերակն է բուսակերների համար:

Մասնագետներն ընդգծում են, որ բուսական ծագում ունեցող երկաթն օրգանիզմն բավական լավ չի յուրացնում, ուստի այն ավելի լավ յուրացնելու համար հարկավոր է համադրել վիտամին C-ի հետ, որը մեծ քանակությամբ պարունակվում է ցիտրուսային մրգերի, բրոկոլիի և լոլիկի մեջ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 բուսական մթերք, որոնք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ:

Ոսպ

Ոսպը հարուստ է ոչ միայն երկաթով, այլև բուսական սպիտակուցներով: Ընդ որում՝ օրգանիզմը շատ լավ յուրացնում է ինչպես առաջին բաղադրիչը, այնպես էլ երկրորդը: Ոսպը հիանալի մթերք է ապուրներ, աղցաններ և անգամ խյուս պատրաստելու համար, ուստի այն կարելի է հեշտությամբ ներառել ամենօրյա սննդակարգում:

Հնդկական ընկույզ (քեշյու)

Ընկույզի այս տեսակը հայտնի է իր հաճելի ու նուրբ համով: Այն կարելի է վերածել մածուկի և օգտագործել բուտերբրոդներ պատրաստելու համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր, ինչպես նաև В և С վիտամիններ:

Կինոա

Անդյան լեռներում աճող այս հացահատիկը նույնպես պարունակում է մեծ քանակությամբ երկաթ ու սպիտակուցներ: Այն կարող է հիանալի փոխարինող միջոց լինել բրնձին:

Արևածաղկի սերմեր

Արևածաղկի սերմերն ատամներով կեղևազրկելը կարող է այդքան էլ օգտակար չլինել ատամների համար, սակայն այս սերմերը հարուստ են մեծ քանակությամբ հանքանյութերով, ուստի շատ օգտակար են ամբողջ օրգանիզմի համար: Արևածաղկի սերմերը կարելի է օգտագործել որպես առանձին մթերք, ինչպես նաև հավելել աղցաններին և այլ ուտեստներին:

Նյութի աղբյուրը՝ medikforum. ru

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը