10 նշան, որ ձեր հարաբերությունների վերջը եկել է

10 նշան, որ ձեր հարաբերությունների վերջը եկել է

Medicine Ipress 2022-08-08 17:03:00 1938
serakan-kyanks_uY9Nq.jpg

Որքան հաճախ են մեր սովորությունները մեզնից ուժեղ գտնվում:

Եվ դրանցից ամենադժվարը մարդու կողքին մնալու սովորությունն է: Երբ երկար ժամանակ հանդիպում եք, այնպես եք մերվում միմյանց, որ դադարում եք հասկանալ` արդյո՞ք առաջ եք շարժվում, թե ոչ:

Մի քանի նշան կա, որոնք կօգնեն հասկանալ` արդյո՞ք ձեր հարաբերությունների վերջը եկել է, թե ոչ:

1. Ձեր շփումը սեղմվել է մինչև «բարև-ցտեսություն»: Եթե կինոյի սիրահար չեք, բայց վերջերս հաճախ եք գնում կինո, ապա դա նշանակում է, որ դուք ընտրում եք հանգստի այնպիսի տեսակ, որը հնարավորություն է տալիս սահմանափակել ձեր շփումը:

2. Հազիվ ես հանդուրժում ձեր հանդիպումները: Հենց հանդուրժում, այլ ոչ հաճույք ստանում: Ոչ մի բան ձեր հանդիպումների ժամանակ քեզ հաճույք չի պատճառում: Բանն այն չէ, որ դուք միշտ նույն տեղն եք գնում, բանն այն է, որ դուք միշտ միմյանց հետ եք գնում:

3. Սկսել ես մոռանալ, թե ինչով է նա քեզ գրավել: Նայում ես նրան ու կարծես օտար մարդու ես տեսնում: Ո՛չ ժպիտը, ո՛չ վարքը, ո՛չ խոսքերն այլևս հիացմունք չեն առաջացնում:

4. Նա տեղ չունի քո ապագայում: Դու երազում ես կարիերայում հաջողության հասնելու, Իտալիա գնալու, շուն գնելու մասին: Հարսանի՞ք: Դրա մասին էլ ես երազում, բայց կարծես ոչ նրա հետ:

5. Ձեր հարաբերություններում կորել է հարգանքը: Զգում ես, որ քեզ վիրավորում են, օգտվում քո թուլություններից, չեն գնահատում քեզ: Գուցե ինքդ ես նրա հետ վատ վարվում: Դա արդեն մտահոգվելու առիթ է:

6. Դուք այլևս չեք ցանկանում միմյանց: Սեքսուալ ցանկությունը զրոյի վրա է, գլուխդ ավելի ու ավելի հաճախ է ցավում:

7. Դադարել եք նշել ձեր հանդիպումների, առաջին համբույրների, առաջին զբոսանքների և նման իրադարձությունների օրերը:

8. Քեզ պարզապես հարմարավետ ես զգում: Մտածիր` հանուն ինչի՞ ես պատրաստ պահպանել հարաբերությունները: Վատ պատճառներից են` ալարում ես բաժանվել, չես ցանկանում նոր տղամարդ փնտրել, պատրաստ չես լուրջ խոսակցության:

9. Ձեր վեճերը հասնում են սկանդալների մակարդակի: Դու հիշում ես, թե ինչպես երեք տարի առաջ թեյիդ մեջ մի գդալ ավել շաքարավազ լցրեց, իսկ ինքը` թե ինչպես մի անգամ ջնջեցիր նրա սիրած խաղը համակարգչից:

10. Այլևս չես ցանկանում փորձել: Այն, ինչ զգում ես, ծուլություն և անտարբերություն է: Անգամ բացասական էմոցիաներն ու զայրույթը քեզ չեն մտահոգում: Եթե դու անտարբեր ես դարձել, դա վերջն է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը