Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորում. ՀՎԿԱԿ-ը՝ կապիկի ծաղիկ հիվանդության մասին

Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորում. ՀՎԿԱԿ-ը՝ կապիկի ծաղիկ հիվանդության մասին

Medicine Ipress 2022-05-22 00:08:00 8388
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kapiki-cagik_0umYz.jpg

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։

Այս մասին իրազեկում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը՝ մանրամասնելով հիվանդության ախտանշանները և կանխարգելման նպատակով իրականացվող քայլերը:

Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։

Նշենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):

Կապիկի ծաղկի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է.

խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,
չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,
կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,
կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։
Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ, մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։

Поделиться
Класс
Send
img0039_33xy5.jpeg

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Մանրամասներ

img0041_Ivl16.jpeg

Հնդիկ երիտասարդը գրառում է կատարել

img3186_sG3mz.jpeg

Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը մահացավ

img8790_Z7mhq.jpeg

Նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

img0023_QpY2h.jpeg

Ողբերգական վթար Երևան-Գյումրի ճանապարհին. Կան զոհեր և վիրավորներ

img9996_DDpcN.jpeg

Պարեկը հարվածել է քաղաքացուն. Բացառիկ տեսանյութ

img3881_xXtT9.jpeg

Ռուբլին այսօր ավելի թանկացավ. Նոր տվյալներ

img9992_tYQs0.jpeg

12 հազարի փոխարեն՝ 160 հազար դրամ․ վարորդների համար թանկացումներ են սպասվում

img3270_PU4xj.jpeg

Ողբերգական դեպք Երևանում. 1 ամսական տղա երեխա է մահացել

img9968_AALIq.jpeg

Ուժգին քամին ու տեղումները կշարունակվեն նշված վայրերում. Սուրենյանը մանրամասնում է

img9954_DwURJ.jpeg

Տեսանյութ. Ողբերգական ավտովթար Երևանում. ծնողները մահացել են, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

img3340_wr1Pq.jpeg

Այսօր ռուբլին թանկացավ. Կենտրոնական բանկ