Ո՞ր դեպքերում է կարելի կտորե դիմակներ կրել

Ո՞ր դեպքերում է կարելի կտորե դիմակներ կրել

Medicine Ipress 2020-07-08 22:38:00 1815
kl_Wo1wU.jpg

Կտորե դիմակները ավելի վատ են պաշտպանում կորոնավիրուսով կամ ցանկացած այլ վիրուսով վակարվելուց, քան բժշկական դիմակները։ Այդ իսկ պատճառով ցանկալի է կրել բժշկական դիմակներ, իսկ կտորի դիմակներ կարելի է կրել միայն այն դեպքերում, երբ բժշկական դիմակները հասանելի չեն՝ հատկապես, ֆինանսական պատճառներով։

Լրագրողների հետ զրույցում նման կարծիք արտահայտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բժշկական դիմակները շատ ավելի լավ են պաշտպանում վիրուսային հիվանդություններից, այդ թվում կորոնավիրուսից, քան կտորե դիմակները։ և կտորե դիմակները պետք է փոխարինեն բժշկական դիմակներին միայն դրանց անհասանելիության, հատկապես ֆինանսական անհասանելիության ժամանակ», – ասել է նախարարը։

Նա հիշեցրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս վարակից զերծ մնալու համար պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ այն դեպքերում, երբ սոցիալական հեռավորությունը հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել, կրել դիմակներ։ Քրոնիկական հիվանդություններով և տարեց քաղաքացիներին ԱՀԿ-ն կոչ է արել կրել հատկապես բժշկական դիմակներ։

Իսկ հաշվի առնելով, որ սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր չէ ամեն պահ վերահսկել, աշխարհի բազմաթիվ պետություններ, այդ թվում Հայաստանը, պարտադիր են դարձրել դիմակների կրումը բոլոր հանրային վայրերում, բացառությամ մարդկանց սեփական տներից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը