Մարդկությանը սպառնում են հազարավոր նոր վտանգավոր վիրուսներ. գիտնականներ

Մարդկությանը սպառնում են հազարավոր նոր վտանգավոր վիրուսներ. գիտնականներ

Medicine Ipress 2022-04-30 22:45:00 1143
virusner_Wm52c.png

Մինչև 2070 թվականը Երկրի վրա կլիմայի փոփոխության պատճառով կարող են հայտնվել մարդկանց համար վտանգավոր հազարավոր նոր վիրուսներ: Նման ճակատագիր մարդկության համար կանխատեսել են ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ, որոնցից հատվածներ մեջբերում է Associated Press-ը։

Կենսաբաններն ուսումնասիրել են երեք հազար տեսակի կաթնասունների միգրացիան և վիրուսների փոխանակումը, եթե առաջիկա 50 տարում գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանա երկու աստիճանով:

Գիտնականները պարզաբանել են, որ ոչ բոլոր վիրուսները կարող են հանգեցնել նույն մասշտաբի համաճարակների, ինչ COVID-19-ը, սակայն  կենդանիների միջտեսակային հիվանդությունների թիվը մեծացնում է  դրանցից մարդկանց փոխանցման վտանգը։ Կլիմայագետներն ու վարակաբանները համաձայնել են, որ գլոբալ տաքացումը վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար:

Ըստ Ջարոն Բրաունի՝ Grassroots Global Justice Alliance կլիմայի փոփոխությունների դիտարկման  ասոցիացիայի ղեկավարի, Աֆրիկայում և Ասիայում մարդիկ ամենաշատը կտուժեն մահացու հիվանդություններից: Երկու տարածաշրջաններում էլ, ըստ փորձագետի, մի քանի տասնամյակ շարունակ եղել են ՄԻԱՎ-ի, Էբոլայի և այլ լուրջ հիվանդությունների օջախներ։

Որոշ երկրներում գլոբալ տաքացման պատճառով մահացու հիվանդություններն արդեն հաճախակիացել են։ Օրինակ, Ավստրալիայում  բռնկվել է ճապոնական էնցեֆալիտը: Համաճարակը ընդգրկել է չորս նահանգ՝ Քվինսլենդը, Նոր Հարավային Ուելսը, Վիկտորիան և Հարավային Ավստրալիան: Գրեթե ամբողջ երկրի կլիմային բնորոշ չէ արևադարձային հիվանդության տարածումը, այնպես որ իշխանությունները և  բնակչությունը պատրաստ չէին այդ հիվանդության տարածմանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը